IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
IDBank-ն ու Իդրամն ամփոփեցին COP17-ում գործընկերների հետ իրենց մասնակցությունը՝ ներկայանալով կայուն զարգացման և կենսաբազմազանության ոլորտներում մի շարք առանցքային նախաձեռնություններով։
IDBank-ը, «Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամի և Մատենադարանի հետ համատեղ, առաջին սոսիի տնկմամբ մեկնարկեց Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնման աշխատանքները։
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ բնապահպանական խնդիրների լուծումը երկարաժամկետ հանձնառություն է պահանջում։
«Բնապահպանական նախաձեռնություններին աջակցելն IDBank-ի ռազմավարական առաջնահերթությունների շարքում է։ Մեր գործընկերների հետ տարբեր բնապահպանական նախագծերով հանդես գալով՝ մենք արտացոլում ենք մեր հանձնառությունը հասնելու տեսանելի փոփոխությունների և կերտելու կանաչ ու կայուն Հայաստան մեր և գալիք սերունդների համար»,- նշեց Մհեր Աբրահամյանը։
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրությունը նորագույն տեխնոլոգիաների միջոցով ներկայացրեց անտառային էկոհամակարգը։
Ընկերություններն աջակցեցին նաև «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության անցկացմանը։ Յոթ հիմնական անվանակարգերի հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ 300,000 դրամին համարժեք idcoin՝ իր բնապահպանական նախագիծը զարգացնելու համար։
Իդրամն ու IDBank-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF), «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ի, «Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերության հետ համատեղ իրականացրին «AI4Biodiversity․ Կարո՞ղ է արհեստական բանականությունը դառնալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առանցքային շարժիչ ուժը» խորագրով պանելային քննարկումը։
COP17-ին ընկերությունների մասնակցությունը ևս մեկ քայլ էր հանուն մեկ նպատակի․ շարունակել ներդնել ռեսուրսներն ու տեխնոլոգիական ներուժը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության և կայուն էկոհամակարգի ձևավորման։
ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Փաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...