Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»
Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու
Ժամանց

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Այսօր լրանում է անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80-ամյակը: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Սվետլանա Նավասարդյանը հայ դաշնամուրային կատարողական արվեստի ականավոր ներկայացուցիչներից է, որի բացառիկ տաղանդը, կատարողական ինքնատիպ ձեռագիրը և երաժշտական խորաթափանցությունը նրան ճանաչում ու հեղինակություն են բերել միջազգային երաժշտական ասպարեզում։

Ծնվել է 1946 թվականին՝ Ալավերդիում, երաժշտությունն ու արվեստը գնահատող ընտանիքում։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, ապա ուսումը շարունակել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում:

1964-1968 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Վաչե Ումր-Շատի դասարանում, այնուհետև կատարելագործել վարպետությունը Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ նշանավոր դաշնակահար և մանկավարժ Յակով Զակի ղեկավարությամբ։ Կոնսերվատորիան ավարտել է 1971 թվականին, իսկ 1973 թվականին՝ ասպիրանտուրան։

Սվետլանա Նավասարդյանի միջազգային ճանաչումը սկսվել է դեռևս երիտասարդ տարիներից։ Նա դարձել է Ռոբերտ Շումանի անվան միջազգային դաշնամուրային մրցույթի դափնեկիր (1966), Յոհան Սեբաստիան Բախի անվան միջազգային մրցույթի դափնեկիր (1968), Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր (1972) և Սիդնեյի միջազգային դաշնամուրային մրցույթի դափնեկիր (1977)։

Այս հաջողությունները ճանապարհ են բացել դեպի աշխարհի հեղինակավոր համերգասրահներն ու միջազգային երաժշտական փառատոնները։

Անվանի դաշնակահարը համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան 40 երկրներում՝ ելույթ ունենալով Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, Սիդնեյի օպերային թատրոնում, Բրյուսելի Գեղարվեստի պալատում, Փարիզի «Գավո» համերգասրահում, Լայպցիգի «Գևանդհաուզում», Բուենոս Այրեսի «Թեատրո Կոլոնում», Տոկիոյի և Օսակայի հեղինակավոր բեմերում։

Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է անվանի դիրիժորների և երաժիշտների հետ համագործակցությամբ։ Տարբեր տարիների նա հանդես է եկել Եվգենի Սվետլանովի, Վալերի Գերգիևի, Վասիլի Սինայսկու, Քրիստոֆեր Ուորեն-Գրինի, Էլիսո Վիրսալաձեի, Եվգենի Կիսինի, Վլադիմիր Սպիվակովի, Յուրի Բաշմետի և այլ ականավոր արվեստագետների հետ։

Նավասարդյանի երկացանկն առանձնանում է ընդգրկունությամբ և ժանրային բազմազանությամբ։ Այն ներառում է դաշնամուրի և նվագախմբի համար գրված ավելի քան 60 կոնցերտ, այդ թվում՝ Յոհան Սեբաստիան Բախի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և Լյուդվիգ վան Բեթհովենի կոնցերտները, ինչպես նաև տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններ և մենանվագային ծրագրեր։ Նրա կատարողական արվեստն առանձնանում է երաժշտական մտքի ինքնատիպ մեկնաբանությամբ, հնչերանգային նրբությամբ և խոր գեղարվեստական արտահայտչականությամբ։

1974 թվականից Սվետլանա Նավասարդյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ իր գիտելիքներն ու մասնագիտական փորձը փոխանցելով երիտասարդ երաժիշտներին։ Նա համագործակցում է նաև արտասահմանյան հեղինակավոր երաժշտական հաստատությունների հետ, հրավիրյալ պրոֆեսորի կարգավիճակով հանդես է գալիս վարպետության դասերով և մասնակցում միջազգային երաժշտական մրցույթների ժյուրիների աշխատանքներին։

Սվետլանա Նավասարդյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի (1977 թ.) և ժողովրդական արտիստի (1984 թ.) պատվավոր կոչումներին, 1988 թվականին՝ ՀԽՍՀ պետական մրցանակին։ Նրա արվեստը բարձր է գնահատվել նաև Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով․ 2003 թվականին արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի, 2010 թվականին՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, իսկ 2016 թվականին՝ «Պատվո շքանշանի»։ 2015 թվականին պարգևատրվել է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով։

Սվետլանա Նավասարդյանի անունը հայ դաշնամուրային կատարողական արվեստի նշանակալի ձեռքբերումների շարքում է։ Նրա բազմամյա ստեղծագործական գործունեությունը, միջազգային ճանաչումը և մանկավարժական նվիրումը շարունակաբար նպաստում են հայ երաժշտարվեստի հանրահռչակմանը՝ հաստատելով ազգային մշակույթի բարձր արժեքն ու համամարդկային հնչեղությունը։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարությունը շնորհավորում է Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ոգեշնչում և ստեղծագործական հարատև բերկրանք:


Հետևեք
 մեզ՝ այստեղ