Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին խորհրդակցությունների շարք է սկսել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը հարթելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Լեհաստանի նախագահի մամուլի քարտուղար Ռաֆալ Լեսկևիչը։
Նախագահն առաջին հանդիպումն անցկացրել է փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար և իշխող կոալիցիայի անդամ հանդիսացող Լեհական ժողովրդական կուսակցության առաջնորդ Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի ու Սեյմի փոխխոսնակ Պյոտր Զտոժելսկու հետ։
Լեհական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի ներկայացրած «Քաղաքացիական կոալիցիա» կուսակցության ներկայացուցիչները չեն մասնակցելու խորհրդակցություններին։
Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է ծագել կառավարության նախկին անդամ Մաչեյ Բերեկին Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր նշանակելու վերաբերյալ վարչապետ Դոնալդ Տուսկի որոշումից հետո։ Վերջին շաբաթների ընթացքում այս ատյանի շենքի մոտ պարբերաբար իրականացվում են բողոքի գործողություններ։
Երկրի արդարադատության նախարար Վալդեմար Ժուրեկը հոկտեմբերի 30-ին միջնորդություն էր ներկայացրել ՍԴ նախագահի պաշտոնակատար Բոգդան Սվենչկովսկուն պաշտոնավարումից հեռացնելու և անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Դատարանին հարող տարածքի պահպանությանը ներգրավվել էին ոստիկանության լրացուցիչ ուժեր։ Հոկտեմբերի 31-ի գիշերը ցուցարարները հավաքվելով դատարանի շենքի մոտ՝ փորձել էին հատել ոստիկանական պատնեշը։ Երեք անձ ձերբակալել է։
Ճգնաժամի սրման պատճառով Լեհաստանի նախագահն ընդհատելով իր այցը Սենեգալ՝ վերադարձել է Վարշավա։
Ընդդիմադիր մի շարք քաղաքական գործիչներ պետական հեղաշրջման փորձ են որակել տեղի ունեցող գործընթացները։
Լեհաստանում իրավիճակի սրմանն արձագանքել է նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, որի նախագահ Միկիտա Պոտուրաևը (Ուկրաինա) մտահոգություն հայտնելով տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ՝ կողմերին զսպվածության և կառուցողական երկխոսություն սկսելու կոչ է արել։ Նա նշել է, որ երկրի ժողովրդավարական ինստիտուտների ապագան պետք է որոշվի լեհ ժողովրդի կողմից՝ խաղաղ և օրինական գործընթացների միջոցով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան