Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
Համալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան
Հասարակություն

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել

Team Telecom Armenia-ն, որը ստանձնել էր COP17-ի տեխնոլոգիական գործընկերոջ կարգավիճակը՝ ապահովելով միջազգային լայնամասշտաբ միջոցառման անխափան կապն ու տեխնոլոգիական հիմքը, համաժողովին իր մասնակցությունն ամփոփել է պանելային քննարկման կազմակերպմամբ:

«Արդյունավետ գործընկերություն հանուն բնության․ պետություն-մասնավոր համագործակցության հեռանկարները Հայաստանում» խորագրով պանելային քննարկումը անցկացվել է COP17-ի Կանաչ գոտում: Պանելային քննարկման բանախոսներն են եղել Team Telecom Armenia-ի բնապահպանության հարցերով փորձագետ Արևիկ Մկրտչյանը, Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Արմեն Եսոյանը, «Սևան» ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանը, «Ինստրուկտարիում» ՍՊԸ-ի ԻՍՕ կառավարման համակարգերի սերտիֆիկացման ղեկավար Ծովինար Բիլյանը:  Պանելային քննարկումը մոդերացրել է Team Group-ի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Ռեբեկա Հակոբյանը:

Բանախոսներն անդրադարձել են մասնավոր հատվածի բնապահպանական պատասխանատվությանը, միջազգային ստանդարտների ներդրմանն ու բնապահպանական խնդիրների լուծման գործում պետություն-մասնավոր համագործակցության հնարավորություններին։

«Team-ում կարևորում ենք ոչ միայն կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, այլև այդ ճանապարհին համագործակցության և փորձի փոխանակման մշակույթի ձևավորումը։ Ուրախ էինք  համաշխարհային բնապահպանական օրակարգի ամենախոշոր՝ COP17 համաժողովի շրջանակում ևս մեկ հարթակ նախաձեռնելու, որտեղ կարողացանք ոչ միայն քննարկել բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված գործնական քայլերն ու կիսվել փորձով, այլև նախանշել հետագա համագործակցությունների համար որոշակի պայմանավորվածություններ»,-նշում է Team Telecom Armenia-ի բնապահպանության հարցերով փորձագետ Արևիկ Մկրտչյանը:

Team-ը կարևորում է, որ կայուն զարգացման գաղափարն արտահայտվի բիզնեսի ամենօրյա գործունեության և որոշումների մեջ։ Ընկերությունը տարեցտարի ավելացնում է վերականգնվող էներգիայի օգտագործումն ու սեփական արևային էներգիայի արտադրությունը, քայլեր է իրականացնում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ուղղությամբ, ընդլայնում է էլեկտրական ավտոպարկը, կիրառում է թղթի խնայողության և թվայնացման լուծումներ, ինչպես նաև զարգացնում է Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը Հայաստանի ողջ տարածքում։

Ընկերության ՋԳ արտանետումների թիրախները վավերացվել են Science Based Targets initiative (SBTi)-ի կողմից, իսկ Team-ը Հայաստանի առաջին տելեկոմ ընկերությունն է, որը թողարկել է կայուն զարգացման պարտատոմսեր՝ ստանձնելով իր գործունեության բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու կոնկրետ պարտավորություններ։

Team Telecom Armenia-ն նաև հաջողությամբ անցել է ISO 14001:2015 բնապահպանական կառավարման համակարգի աուդիտը և արժանացել համապատասխան հավաստագրի՝ ամրապնդելով ընկերության՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համակարգային մոտեցումը: