Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունը
ՌԴ Լենինգրադի մարզում այսօր հողին են հանձնել Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ երգահան Հարություն Սարգսի Հովհաննիսյանի աճյունը։ Այս մասին հայտնեցին «Доблесть» («Արիություն») պատմահայրենասիրական հասարակական միջտարածաշրջանային կազմակերպությունից։
Այս կազմակերպության անդամները 2024 թվականին «Արիություն» կազմակերպության Կարմիր բանակի վեց մարտիկների մասունքներ են հայտնաբերել 1941 թվականի դեկտեմբերի ընթացքում ձևավորված առաջնագծի խրամատում՝ Լենինգրադի մերձակա մատույցներում։ Մանրամասն ուսումնասիրության և արտաշիրիմման ժամանակ մարտիկներից մեկի աճյունի վրա հայտնաբերվել է այսպես կոչված «հետմահու մեդալիոն», որի վերծանման արդյունքում պարզվել է, որ մահացածը լեյտենանտ Հարություն Սարգսի Հովհաննիսյանն է։
Հարություն Սարգսի Հովհաննիսյանը ծնվել է 1908թ. հուլիսի 5-ին, մանուկ հասակից զբաղվել է երաժշտությամբ: Դպրոցն ավարտելուց հետո 1928 թվականին ընդունվել է Երևանի երաժշտական տեխնիկում, հետագայում տեղափոխվել է կոմպոզիտորական ֆակուլտետ։ 1933 թվականին տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ ընդունվել է կոնսերվատորիա (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիա)։
Հետևեք մեզ՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին