Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Հայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըԱլիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԻշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանUcom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՈւսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ Մխիթարյան
Միջազգային

Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձել

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում նոյեմբերի 26-ին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով առնվազն ինը մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Բանգկոկի Էրավան բժշկական կենտրոնի տվյալներով՝ վիրավորների մեծ մասը այրվածքներ է ստացել, երեք մարդ գտնվում է ծանր վիճակում։

Բնակիչներին ուղարկված հաղորդագրության մեջ նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում. մարդկանց խորհուրդ է տրվել խուսափել տվյալ տարածքից։ Քաղաքային իշխանությունները կարճ ժամանակ անց հայտնել են, որ հրդեհը մարվել է։

Պաշտոնյաներն ավելի ուշ հայտնել են, որ մոտակա շենքերի բնակիչները կարող են վերադառնալ տուն, սակայն օբյեկտից 5 կիլոմետր շառավղով ապրողներին խորհուրդ են տվել զգույշ լինել՝ կապված օդի աղտոտվածության հետ։

Աղտոտման վերահսկման վարչությունը հայտարարել է, որ մասնագետներ են ուղարկվել շրջակա տարածքում օդի և ջրի որակը գնահատելու համար։

Bangchak կորպորացիան, որին պատկանում է նավթավերամշակման և պահեստավորման համալիրը, ֆեյսբուքյան գրառման մեջ հաստատել է հրդեհի փաստը՝ նշելով, որ պատճառը պարզվում է։ Ընկերությունը նաև հայտնել է, որ դադարեցրել է արտադրական բոլոր գործընթացները։

Էներգետիկայի նախարար Ականատ Պրոմֆանը հայտնել է, որ հրդեհն, ըստ երևույթին, սկսվել է նավթավերամշակման գործարանի միավորներից մեկում, որը գտնվում է նավթի պահեստից մոտ 100 մետր հեռավորության վրա։

«Եթե հարյուր տոկոսով համոզված չլինենք, որ նավթի պահեստն անվտանգ է, թույլ չենք տա վերսկսել աշխատանքները», – ասել է նա։

Օրական 120 000 բարել նավթ վերամշակելու հզորություն ունեցող գործարանը Թաիլանդում մեծությամբ հինգերորդն է և միակը, որը գտնվում է քաղաքային տարածքում։

2012 թվականի հուլիսին այս գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով վնասվել էր հարակից բնակելի թաղամասը, իսկ օբյեկտի վերանորոգման համար պահանջվել էր երկու շաբաթ։


Հետևեք
 մեզ՝ այստեղ