Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում
Մոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախում
Հասարակություն

Ոչ մեկի գլխին ատրճանակ չենք պահում ասում՝ եկեք ԱԱԾ. Փաշինյանը՝ պետությանը վերադարձված գումարների մասին

Բարձրաստիճան նախկին պաշտոնյաններ, պատգամավորներ, որոնք համատեղությամբ նաեւ օլիգարխներ էին, Նոր Հայաստանում անարգել շարունակում են իրենց գործունեությունը, նրանից ոմանք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կանչվել են ԱԱԾ եւ ինչ-որ հաշվարկների արդյունքում գումարներ են վերադարձրել պետությանը: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց. «Հետաքրքիր է՝ որքա՞ն գումարով է վերջանում նրանց պատասխանատվության հարցը: Դա միանվա՞գ գումար է, թե յուրաքանչյուրի մասով առանձին որոշում է կայացվում: Կարո՞ղ ենք արձանագրել, որ գումարների վերադարձը բավարար է, որ այս շրջանակի անձանց պատասխանատվությունից ազատված համարենք»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ սահմանն օրենք է, որոնք ընդունում է Ազգային ժողովը. «Այն օրենքները, որոնք կընդունվեն այդ կապակցությամբ, առաջիկայում դրանք էլ կհամարվեն սահմանը»:

Ըստ նրա՝ պայմանավորվածություն ունեն, որ օրինակ՝ անցումային արդարադատության հարցով պետք է զբաղվի խորհրդարանը, եւ ԱԺ-ն պետք է որոշի այդ սահմանը: Նա կոչ արեց բոլոր պատգամավորներին, որպեսզի այդ թեմայով աշխատանքներն ակտիվացնեն:

Միաժամանակ վարչապետը տեղեկացրեց, որ ոչ մի միջազգային հանդիպում չի անցնում, որտեղ ինքը չի բարձրաձայնում գողացված միջոցների վերադարձի հետ կապված թեման: «Որովհետեւ գիտենք, որ դրանց մեծ մասը ՀՀ-ում չէ: Շատ դեպքերում, որ ՀՀ-ում միջոցներ ենք գտել, դա պատահական ենք գտել: Միջազգային կազմակերպություններին, եվրոպական կառավարությունների հետ փորձում ենք համագործակցության ուղիներ գտնել, որ ՀՀ-ից գողացված միջոցների հարցով մեզ աջակցեն: Քաղաքական մակարդակում կա պատրաստակամություն, բայց գործնականում բարդ խնդիր է»,-ընդգծեց վարչապետը:

Փաշինյանն անդրադարձավ նրան, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձված թեմայով ՀՀԿ ներկայացուցիչները բավական աղմուկ են բարձրացնում. «Չեն ասում, որ դեռ իրենց իշխանության ժամանակ դա ՀՀ-ի ստանձնած պարտավորություն է կոռուպցիայի շրջանակում, բայց իրենք հետեւողական չեն արել եւ մենք հիմա ասում ենք՝ պատրաստ ենք անել: Բայց սրան զուգահեռ լեգիտիմ մտահոգություններ կարող են լինել: Ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը այնքան բարձր արժեք է, որ որեւէ մեկը հույս չունենա, որ այդ գծից մեկ միլիմետր նահանջելու ենք»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ մեխանիզմը տալիս են խորհրդարանին, որ չասեն, թե սուպերվարչապետության համակարգից օգտվում է: «Որ չասեք՝ սուպերվարչապետը իրեն հարմար մեխանիզմ է ստեղծում, որ ում գույքն ուզենա՝ խլի, ումն ուզենա՝ չխլի»,-ասաց նա:

Արման Բաբաջանյանն արձագանքեց, թե լավ է, որ պատվիրակում են խորհրդարանին, բայց հենց սուպերվարչապետության պատճառով է նաեւ, որ մարդիկ գումարներ են վերադարձրել ԱԱԾ-ին, ինչը խորհրդարանի վերահսկողությունից դուրս է եւ իրենք չեն կարողանում կառուցվածքը հասկանալ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, մարդկանց ԱԱԾ բերում են քրեական վարույթներով. «Ոչ մեկի գլխին ատրճանակ չենք պահում ասում՝ եկեք ԱԱԾ: Այդ ընթացում լինում են գումարներ, որ մարդիկ պատրաստակամություն են հայտնում ինչ-որ նպատակի ծառայեցնելու, եւ լինում են հրատապ, օրինակ՝ ազգային անվտանգության ծախսեր, եւ ասում ենք՝ շատ լավ, եթե մարդը գումար է տալիս, մենք էլ անհրաժեշտություն ունենք, մեր երկրի համար ծախսենք: Իսկ թե ինչի համար ենք ծախսել այդ գումարները, լավ կլինի փակ մեխանիզմով քննարկմանը ներկայացնենք ԱԺ-ին: Բայց ոչ մեկ ոչ մեկին ինդուլգենցիա չի տալիս»,-ասաց Փաշինյանը:

Բացի այդ, վարչապետը նշեց, որ ցանկացած երկրի քրեական դատավարության օրենսգրքով, այն մարդը, ով համագործակցում է քննության հետ, վերականգնում է հասցրված վնասները, դա դիտարկվում է մեղմացուցիչ հանգամանք: «Ամբողջ աշխարհում է դա: Ընդգծում եմ՝ անձամբ ես ոչ մեկին ո՛չ ներել եմ, ո՛չ մեղադրել, եւ ես դրա իրավասությունը չունեմ, եթե նույնիսկ քաղաքական հնարավորությունը ունենամ, բայց ես ինքս առաջին հերթին սահմանափակված եմ զգում օրենքով ունեցած պարտավորությունների համար»,-ընդգծեց վարչապետը: