Հայաստանի նախագահն ու վարչապետը մասնակցում են «Օրբելի» վերլուծական կենտրոնի բացմանը
Երեւանում մարտի 27-ին անցկացվում է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Բացմանը մասնակցում են նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Միջոցառման շրջանակներում կներկայացվեն «Օրբելի» կենտրոնի պաշտոնական կայքը, կատարված աշխատանքները, զարգացման հեռանկարները եւ նախատեսված ծրագրերը։
«Օրբելի» կենտրոնը, որը Հայաստանի վարչապետի աշխատակազմի «Հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության կենտրոն» պետական հասարակական կազմակերպության նախագիծն է, անցկացնում է հետազոտություններ եւ վերլուծություններ՝ կապված շրջանների, տնտեսության ոլորտների, անվտանգության, ներքին եւ արտաքին քաղաքականության, ենթակառուցվածքների, լրատվամիջոցների եւ այլ ոլորտների հետ։ «Օրբելի» կենտրոնի կայքում փորձագետները հրապարակում են իրենց հետազոտական եւ վերլուծական աշխատանքները։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան