Աշոտյանը Փաշինյանին առաջարկել է մի կողմ դնել քաղաքական հակասությունները եւ Ղարաբաղի հարցում ընդհանուր եզրեր գտնել
Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի առաջիկա բանակցությունների օրակարգի վրա անհրաժեշտ է աշխատել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Նահանջել չի կարելի»,- հայտարարել է Աշոտյանը՝ հավելելով, որ վարչապետին առաջարկել է, անկախ քաղաքական հակասություններից, ոչ թե քաղաքական փոխհամաձայնություն, այլ որեւէ միասնություն։ «Կարծում եմ՝ մյուս քաղաքական ուժերը կհամաձայնեն ինձ հետ։ Միասնությունը բոլորովին չի նշանակում, որ մենք Փաշինյանի հետ խոսելու ենք մի ձայնով։ Սակայն դա նշանակում է, որ հակամարտություններից դուրս պետք է գտնել շրջանակ, որը մեզ կմիավորի ավելի քան հակասությունները։ Գոնե Ղարաբաղի հարցում։ Եզրակացությունն այն է, որ բանակցությունները կկայանան, եւ եթե դրանք տապալվեն, մեղքը չպետք է Հայաստանի Հանրապետության վրա դրվի»,- նկատեց Աշոտյանը։
Միաժամանակ, նա հույս հայտնեց, որ Փաշինյանին կբավարարի սկզբունքներում անհրաժեշտ բառապաշար գտնելու իմաստնությունը։ Աշոտյանը հիշեցրեց, որ Վիեննայում մարտի 29-ին կայանալիք հանդիպումը կլինի առաջին պաշտոնական հանդիպումը՝ ի տարբերություն նախորդ րոպեական հանդիպումների։ «Այստեղ բոլոր ասածները կարող են օգտագործվել մեր դեմ։ Ես հասկանում եմ այն պատասխանատվությունը, որը կրում է Փաշինյանը Հայաստանի, Արցախի ժողովուրդների եւ ողջ հայության առջեւ։ Այդ պատասխանատվության մեջ միայնակության սինդրոմը նա պետք է հաղթահարի։ Մամուլի ասուլիսում նա կարծես կոտրեց սառույցը՝ հայտարարելով, որ պատրաստ է որոշ հարցեր քննարկել 2-րդ եւ 3-րդ նախագահների հետ»,- նշեց Աշոտյանը։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան