«Հարկատուներին փողոցում կանգնացրել՝ բոմժ են սարքել». 4–րդ օրն է Արմավիր–Երևան երթուղու վարորդները բողոքի ակցիա են անում
Երեւան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի աշխատակիցները արդեն 4–րդ օրն է բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ ՍՊԸ–ն ժամանակավորապես դադարեցրել է երթուղու շահագործումը` պահանջելով արգելել նույն երթուղում ապօրինի իրականացվող ուղեւորափոխադրումները:
«Ոչ մեկ չի մոտեցել, ոչ մեկ չի անհանգստանում էս վիճակից, տեռորի ա ենթարկված թե՛ Երեւան–Արմավիր գիծը, եւ թե՛ «Գալակտիկա տրանս սերվիս»–ը»,– լրագրողների հետ զրույցում հայտարարեց բողոքի ակցիա իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկում ապօրինի իրականացվող ուղեւորափոխադրումներն արգելելու համար։
«Էս մարդիկ արդեն 4–րդ օրն է էստեղ են ու ոչ մեկ չի մտածում գա. գոնե խաբեն՝ մարդկանց հանգստացնեն, գնան էլի սպասեն, էսի վիճա՞կ ա։ Մարդիկ ամեն ամիս հարկ են վճարում, հարկատուներին բերել են փողոցում կանգնեցրել են, բոմժ են սարքել, էս մարդիկ հացից, ջրից կտրվել են, տեսնես մտածու՞մ են, որ էս մարդիկ պետք է ընտանիք պահեն»,- ասաց նա՝ կատարվածը որակելով՝ պետական ռեկետ։
Խաչատրյանի խոսքով՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իրենց ընկերությանը լիզեցնզիա է տրամադրել եւ պարտավոր է երթուղուց «մաքրել» ապօրինի ուղեւորափոխադրում իրականացնողներին։
Նա նշեց, որ ընկերությունը երթուղին չի սպասարկելու, մինչեւ հարցին լուծում չտրվի։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան