Shame-ի Արտյոմի գիտակցությունը վերջնականապես մթագնել է
Լենա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Միայն նեղ շրջանակների համար հայտնի shame.am կայքը՝ Արտյոմ Խաչատրյանի գլխավորությամբ, ընթերցված լինելու բազմաթիվ ուղիներից ընտրել է ամենահեշտը՝ քննադատել երկրում գոյություն ունեցող յուրաքանչյուր դրական փոփոխություն, քաղաքականացնել յուրաքանչյուր նախագիծ, նույնիսկ նրանք, որոնք բարեգործական են։ Ահա նման «լպրծուն» լրատվություն տարածելու ընթացքում, Արտյոմը քաղաքական երանգներ է փորձում հաղորդել Ջավահիր Ծառուկյանի կողմից «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունը։
Պետք չէ չափազանց խելացի լինել հասկանալու համար, որ բարեգործության տակ ենթատեքստ տեսնելը առնվազն ստորություն է, ու անհարգալից վերաբերմունք, այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր ուզում են փոքր ինչ թեթևացնել կարիքի մեջ գտնվող հայրենակիցներին, էլ չենք խոսում այն մասին, որ Ծառուկյան ընտանիքը բարեգործությամբ զբաղվում է դեռ հեռավոր 90-ականներից սկսած, դրա վառ ապացույցը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է։
Արտյոմ Խաչատրյանին էլ է պետք հասկանալ, ի վերջո երկար ժամանակ ալկոհոլի օգտագործումը բերել է գիտակցության մթագնացության, ու նման հիվանդագին երևակայության բորբոքման, ինչի արդյունքում և ծնվում են անհեթեթ նյութերը։
Խորհուրդ, որը Արտյոմին կտան շատ-շատերը՝ հանգիստ թող բոլոր այն մարդկանց, ովքեր բարեգործությամբ են զբաղվում, մի երանգավորիր նրանց բարեհոգությունը, մի նսեմացրու ոչ ոքի արած գործը։ Թերևս այսքանը.




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան