Shame.am տխրահռչակ կայքը հատել է բարոյականության բոլոր սահմանները
Վազգեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Այն, որ հայկական լրատվական դաշտը բովանդակազուրկ և սադրիչ նյութեր հրապարակող լրատվական կայքերի պակաս չունի, դրանում համոզվել ենք շատ վաղուց, սակայն ակնհայտ է, որ «լրատվական» համարվող Shame.am տխրահռչակ կայքն առհասարակ հատել է ողջամտության և բարոյականության բոլոր սահմանները։Արտյոմ Խաչատրյանը, ով հանդիսանում է Shame.am կայքի գլխավոր խմբագիրը և մշտապես գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, հերթական անհեթեթ հոդվածն է հրապարակել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» բարեգործական հիմադրամի նվիրատուների՝ մասնավորապես Ջավահիր Ծառուկյանի կողմից իրականացրած նվիրատվության վերաբերյալ։
Ցավալի է, որ մեր այսօրվա իրականության մեջ կան Արտյոմ Խաչատրյանի նման ստոր արարածներ, ովքեր իրենց թույլ են տալիս բարեգործական ծրագրերի իրականացման համար կատարվող նվիրատվությունները հանրությանը ներկայացնել լրիվ այլ կոնտեքստում, դրանց հաղորդելով քաղաքական նրբերանգներ։Վստահաբար Արտյոմ Խաչատրյանը լավ գիտի Գագիկ Ծառուկյանի կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող բարեգործական ծրագրերի մասին և վստահաբար քաջատեղյակ է նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի լայնածավալ գործունեության մասին, սակայն հերթական անգամ դիմել է մուրացկանին հատուկ գործելաոճի, փորձելով այդ կերպ մուրալ օրվա ալկոհոլի գումարը։
Ինչևէ, հուսանք, որ Արտյոմ Խաչատրյանը օրերից մեկ օր խելքի կգա, այլապես այսպես շարունակելու դեպքում վերջնականապես կկորցնի իր ասպարեզում գոյատևելու հնարավորությունները։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)