Սերժ Սարգսյանին փնտրել բացարձակ պետք չէ. Աշոտյան
Չի կարող ղարաբաղյան հակամարտության մասին հստակ պատկերացում լինել առանց Ռոբերտ Քոչարյանի հետ համապատախան զրույց ունենալու: Այս մասին լրագրողներին ասաց Արմեն Աշոտյանը: Այսօր ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է: Այս առիթով՝ Հանրապետական կուսակցության անդամներ այցելել էին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու քաղաքական գործչին: Armdaily.am-ի այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը չի եկել Եռաբլուր, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ տեղյակ չէ.«Երևի այսօր այլ գործեր ունի, որովհետև միշտ կուսակցական միջոցառումներին ներկա է լինում: Նրան փնտրել բացարձակ պետք չէ: Այսօր գնալու եմ գրասենյակ՝ իրեն բազմաթիվ զեկուցելու հարցեր ունեմ»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամատությանը և Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ոչ թե Ալիևից պատկերացում կազմի հակամարտության մասին, այլ տեղի համապատասխան մարդկանցից, որոնց թվում են նաև Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը կհամաձայնի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, եթե համապատասխան առաջարկ ստանա, Արմեն Աշոտյանը պատասխանեց.« Ես վստահ եմ, որ համապատասխան անհրաժեշտության դեպքում Սերժ Սարգսյանը կարող է ընդունել նման առաջարկ: Ասեմ ավելին՝ միգուցե Նիկոլ Փաշինյանը շատ է ուշացնում»: Մանրամասները տեսանյութում:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան