Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան

Պա­թե­տիկ պո­պու­լիզ­մից մին­չև ցի­նիզմ ու «ցրո­ղա­կա­նու­թյուն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ-ում «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր շարունակ խորհրդարանում ծավալուն ելույթ ունեցավ, պատասխանեց պատգամավորների՝ շուրջ հինգ տասնյակ հարցերի։ Սա, իհարկե, դրական երևույթ է, որը մեծապես նպաստում է քաղաքական դիսկուրսի կայացմանը, մյուս կողմից՝ եթե վերանանք ֆորմալությունից, նույն դրական շեշտադրումներով չենք կարող խոսել քննարկումների որակի, Փաշինյանի խոսքի բովանդակության մասին։

Խոհրդարանում գերիշխող էր պաթետիկ պոպուլիզմը, երբ վարչապետը կամ նրա թիմը փորձում էին կենցաղային օրինակների միջոցով հիմնավորել, որ իրենք Հայաստանի տասնյակ հազարավոր շարքային ու «հպարտ» քաղաքացիներից մեկն են։ Այս պոպուլիզմի արմատները թաքնված են կոնկրետ բարդույթների, չիրականացված խոստումների խորքերում։ Մեկ տարի հասարակությանը ներշնչվում է, որ իշխանությունը վերադարձվել է նրան, սակայն Հայաստանի շարքային քաղաքացիները գրեթե նույն հետևողականությամբ ամեն օր համոզվում են, որ իրենց կյանքի որակը մնացել է նույնը։ Իշխանությունը ո՛չ «կախարդական փայտիկ» ունի, ո՛չ էլ զարգացման տեսլական ու դիմում է պոպուլիզմին՝ հասարակությանը համոզելու համար, որ հեղափոխության էլիտայի սոցիալական կյանքում նույնպես էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Պոպուլիզմը միշտ ծնում է ցինիզմ, որովհետև եթե չունես զարգացման կոնկրետ հայեցակարգ, անընդհատ պետք է թիրախավորես անձանց կամ կոնկրետ երևույթներ, խոսես ծրագրերից, որոնք արտաքուստ լուսավոր են, սակայն աղերս չունեն իրականության հետ։

Թավշյա հեղափոխությունը, մեծ հաշվով, արժեքային չէր ու հիմնված էր հենց հասարակ մարդկանց սոցիալական բողոքի, օլիգարխիայի ու անարդարության դեմ նրա ընդվզման վրա։ Այս համատեքստում Փաշինյանի՝ «սևագործ բանվորների» մասին երեկվա հայտարարությունը, մեղմ ասած, ադեկվատությունից զուրկ է։ «Ի՞նչ է, մենք հեղափոխություն ենք արել, որ սևագործ բանվորների հասարակություն լինե՞նք: Ոչ, բարձր կրթություն ունեցող քաղաքացիների հասարակություն ենք մենք ուզում ստեղծել»,- երեկ խորհրդարանում հայտարարել է Փաշինյանը։ Վարչապետի այս հայտարարությունն ինքնին հակասոցիալական է ու հակասում է հեղափոխության բուն տրամաբանությանը, չխոսենք նույնիսկ ոչխար պահելու թեզերի մասին։ Վարչապետը նույնիսկ մեթոդաբանորեն է սխալ արտահայտվել, որովհետև հասարակությունը բազմաշերտ է ու չի կարող բաղկացած լինել միայն էլիտար խմբերից ու անհրաժեշտաբար կան նաև «սևագործ բանվորներ», որոնցից շատերն ըստ արժանվույն չեն գնահատվում՝ պետության անարդյունավետության, իշխանությունների անգործության հետևանքով։ Ցավալին այն է, որ իշխանությունները չեն գիտակցել, որ համահարթեցված եկամտահարկի քաղաքականությունն ակամայից խորացնելու է սոցիալական անհավասարությունը՝ գուցե անխուսափելիորեն, օբյեկտիվորեն։ Ու պատահական չէ՝ երբ փաստարկները վերջանում են, գործի է դրվում ցինիզմը ու հասարակությանն արհեստականորեն սորտավորելու արատավոր պրակտիկան։ Ասենք՝ վարչապետը թերևս չի տիրապետում իրավիճակին ու տեղյակ չէ, որ «սևագործ բանվորների» կատեգորիայի տակ այսօր դասվում են նաև մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում կրթվել են, սակայն ուսուցչի կամ դասախոսի կարգավիճակում չեն կարողանում վաստակել 80000 դրամից ավելի աշխատավարձ։ Հիմա այս մարդի՞կ են մեղավոր, որ «սև» են, թե՞ պետությունը, որը երեկ ամբողջ օրը թմբկահարում էր, որ ուսուցչի չնչին աշխատավարձը 10%-ով բարձրանալու է։ Ամենևին, բնավ էլ չենք կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը նոր որակի պետության ստեղծումն է, սակայն դրա համար պետք են ծրագրեր՝ պոպուլիզմի ու ամբոխահաճության փոխարեն։

Երբեմն իսկապես տպավորություն է, որ անգամ հեղափոխությունից մեկ տարի անց խորհրդարանական ամբիոնին մոտենում է ոչ թե վարչապետ, այլ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմադիր պատգամավորը վարչապետին հարց է տալիս անգրագետ պատգամավորի, ոչ կոմպետենտ մարզպետի կամ ամբարտավան պաշտոնյայի մասին, իսկ պետության ղեկավարի պատասխանը մոտավորապես այն է, թե դուք մեզանից լավը չեք։ Երրորդ հանրապետության գրեթե բոլոր իշխանություններից լսել ենք համանման պատասխաններ, ու թվում էր՝ հեղափոխությունը դնելու է նման «ցրողականության» վերջակետը, ու իշխանությունը վերջապես գիտակցելու է իր պատասխանատվությունը։

Խոսքը՝ գլոբալ պատասխանատվության մասին է։ Հասարակությունը հոգնել է կարգախոսներից, անկառավարելիության ուրվականից, կարոտ է արժանապատիվ կյանքի, և յուրաքանչյուր մարդ, ընտանիք ցանկանում է ապրել ոչ թե անցյալի բացահայտումներով, ոչ թե անցյալի հետ ամենօրյա կռիվ տալով, այլ իրենց վաղվա օրվա պլանավորմամբ։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը այս հարթության վրա չտվեց հարցերի պատասխաններ։ Մարդիկ հոգնել են հեղափոխության կադրերի դիլետանտիզմից ու կարոտ են ավելի արդյունավետ կառավարման, սակայն վարչապետը հասկացրեց, որ իր թիմն «անձեռնմխելի» է, որովհետև մյուսների թիմերն ավելի լավը չեն։

Մնում է կանխատեսել, թե հասարակությունը որքան ժամանակ է «կերակրվելու» պաթետիկ պոպուլիզմով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում