Սեփական համայնքից թալանելու նուրբ արվեստը...
Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջերս նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների մասնակցությամբ ապօրինությունների բացահայտման շքերթի ականատեսն ենք լինում:
Տարբեր մակարդակներում, տարբեր կալիբրի պաշտոնյաների կողմից ամենատարբեր մակարդակների սեփականաշնորհումներ են, որ կատարվել են:
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, օրինակ ավարտին է հասցրել սեփականաշնորհման մի գործընթաց, որով օտարել է, ուշադրություն, թաղապետարանի շենքի մի հատվածը: Գործընթացը սկսվել է նախկին թաղապետներից,սակայն ավարտվել է Արթուր Գևորգյանի ժամանակ, ով թաղապետ է եղել 2008-2012թթ: Օտարվել է շենքի բավականին մեծ հատված՝ տրվելով ոմն քաղաքացու: Հետագայում այն վերավաճառվել է մի քանի սեփականտիրոջ ևս: Այս պահին սեփականատերը Արթուր Գևորգյանի աներորդի Գևորգ Եղիազարյանն է:
Առաջին հարկի տարածքը ծառայում է որպես պրակտիկ հրաձգության ֆեդերացիա, որի նախագահն է նույն Արթուր Գևորգյանի եղբայրը՝ Արտյոմ Գևորգյանը: Արթուր Գևորգյանի ղեկավարած բռնցքամարտի ֆեդերացիան ևս նույն շենքում է:
Հիմա տրամաբանական հարց՝ նման որակների ու արժեքների տեր մարդը ինչպե՞ս կարող է մտահոգվել, իրապես մտահոգվել և զբաղվել սպորտի կամ մարզիկի հաջողություններով: Նրանց աշխարհայացքը պտտվում է իրենց գրպանի առանցքի շուրջ:
Ինչպես ասում են՝ no comment: «Սեփական համայնքից թալանելու նուրբ արվեստը» վերնագրով մի աշխատության համահեղինակ կարող էր դառնալ նաև Արթուր Գևորգյանը:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան