Մահվան ելքով ավտովթար՝ Երեւանում. մեկ անձ ձերբակալվել է. նա եւս վերակենդանացման բաժանմունքում է
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժում քննություն է տարվում՝ Մխիթար Հերացի եւ Կորյուն փողոցների խաչմերուկի թունելի սկզբնամասում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. մարտի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մխիթար Հերացի եւ Կորյուն փողոցների խաչմերուկի թունելի սկզբնամասում ընդհարվել են «ՎԱԶ-2106» եւ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինիս վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Ավտոպատահարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով «Հերացու» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1961թ., երկու ուղեւորները՝ ծնված 1964 եւ 1978 թթ.: «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի՝ 54-ամյա ուղեւորուհին, գիտակցության չգալով, նույն օրը հիվանդանոցում մահացել է:
Ժամեր անց մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» են դիմել նաեւ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում ավտովթարի պահին գտնված անձինք՝ ծնված 2003, 1987 եւ 1993 թթ.:
Դեպքի առթիվ 2019թ. մարտի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ավտոպատահարի մի շարք հանգամանքներ. տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վթարի պահին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան վարել է 1987 թվականին ծնված տղամարդը, ով գտնվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ: Վերջինս ձերբակալվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատաքիմիական եւ դատամանրաթելային փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան