Խոշոր վթար Երեւանում. բեռնատար «Մերսեդեսը» տապալել է մի քանի ծառեր ու էլեկտրասյունը
Երեւանում, այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13։25-ի սահմաններում Երեւանի բնակիչ Արտաշես Գ.-ն իր վարած բեռնատար Mercedes մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով Աճառյան փողոցում՝ «Lada» սերվիսի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի եւ մասամբ փակել ճանապարհի երթեւեկելի գոտին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան։
Վթարի հետեւանքով տապալվել են մի քանի ծառեր եւ էլեկտրասյունը։ Օպերատիվորեն ժամանել են նաեւ «Ավան կանաչապատում» ՓԲԸ աշխատակիցները, որոնք հատուկ էլեկտրական սղոցով մասնատել են տապալված ծառը եւ տեղափոխել այլ վայր։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)