Գերմանիայում ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով 10 մարդ է ձերբակալվել
Գերմանիայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են առնվազն 10 մարդու, որոնք կասկածվում են ահաբեկչական գործողություն նախապատրաստելու համար, գրում է Bild-ը՝ Դյուսելդորֆ քաղաքի դատախազին հղումով:
Ձերբակալումները տեղի են ունեցել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասերում՝ հակաահաբեկչական մարտարշավի շրջանակներում:
Նշվում է, որ ձերբակալվածների մեծ մասը տաջիկստանցի ներգաղթյալներ են: Դեռևս հայտնի չէ, թե որոնք են ենթադրյալ խմբավորման հստակ նպատակները: Այժմ ստուգվում է ձերբակալվածների՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանելեիության վարկածը:
Դատախազության ներկայացուցիչները նաև հայտնել են, որ հետաքննություն է տարվում ենթադրյալ ահաբեկչության ծրագրման ուղղությամբ, որը կարող էր սպառնալիք ներկայացնել պետական անվտանգությանը:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան