Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Իմ քայլը» կուսակցության անդամներին, որոնց թվում էին ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Քննարկվել են Արցախի և Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱՀ Նախագահի խորհրդական-Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցիչ Զոյա Լազարյանը:




















«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ին
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
Նավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ Կարապետյան
Ակնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպե...
Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան
Հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա Տոնոյան
«Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերում
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ
Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պե...