ՀՀ տարածքում կան մի շարք դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
Հայաստանի տարածքում մարտի 30-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Քաջարան-Գորիս, Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի, Տավուշի եւ Լոռու մարզերի ավտոճանապարհները եւ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը: Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի միջհամայնքային եւ Շիրակի մարզի Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Երեւանում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաեւ Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին եւ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ձնաբուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
2018 թ. հունիսի 30-ից 2019թ. մարտի 30-ը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետեւանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:
Մարտի 28-ին Սյունիքի մարզի Տաթեւ-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով 11-12 կմ հատվածը ժամը 20:30-ից երթեւեկելի է միակողմանի:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան