Նոյ կոնյակի-գինու օղու-կոմբինատի վարած գրագետ քաղաքականության շնորհիվ է, որ խաղողագործությունը պրոգրեսիվ զարգացում է գրանցել
Միսակ Մանուկյանը իր ֆեյբուքյան էջում գրում է.
Այսօր համացանցում տարածվել էր, որ այսուհետ Երևանի կոնյակի գործարանը 1 կիլոգրամի դիմաց վճարելու է 150 դրամ՝ 10 դրամով ավել, քան նախորդ տարի: Սա համացանցում ցնծությամբ ընդունվեց և որակվեց որպեսզ խաղողագործությունը խթանող քայլ: Ինչ խոսք, իհարկե սա դրական քայլ է, սակայն մի կարևոր հանգամանք չպետք է մոռանալ, եթե Երևանի կոնյակի գործարանը միայն այս տարի է որոշել գնալ նման քայլի, այն էլ խոսքը գնում է որոշակի սահմանափակ քանակությամբ խաղողի մթերման մասին, ապա Գագիկ Ծառուկյանին պատկանող Նոյ կոնյակի-գինու օղու-կոմբինատը դեռևս անցած տարի, երբ բոլորը մթերում էին 120 դրամով, մթերել է ամենաբարձր գնով 150 դրամով, ընդորում գործարանը նման արժեքով մթերել է պետք եղածից էլ շատ խաղող: Այսպիսով՝ Երևանի կոնյակի գործարանը հասկանալով որ չի դիմանա մրցակցությանը և այս տարի էլ խաղողագործները նախապատվությունը կտան Նոյ կոնյակի-գինու օղու-կոմբինատին՝ հանձնելով ամենաբարձր գնով, դիմել է նման քայլի:
Ինչևէ նման լուրերը կարդալուց և միանգամից տվյալ ոլորտում առաջընթաց գնահատելուց առաջ պետք է նախ ուսումնասիրել այդ դաշտը, այդ պարագայում պարզ կլինի, որ հենց Գագիկ Ծառուկյանին պատկանող Նոյ կոնյակի-գինու օղու-կոմբինատի վարած գրագետ քաղաքականության շնորհիվ է, որ երկար տարիներ խաղողագործությունը պրոգրեսիվ զարգացում է գրանցել, իսկ խաղողագործները իրենց գործունեւթյունը ծավալել են հենց մեր երկրում, քանզի տեսել են մեծ աջակցություն կոմբինատի կողմից:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)