Բացահայտվել է թմրամիջոցի՝ առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության կազմակերպման դեպք. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության կազմակերպման և թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների և ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և գործածելու կասկածանքով 2019թ. մարտի 28-ին՝ ժամը 15:00-ին, բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1997 թվականին:
Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ՝ Գերմանիայի Դաշնությունից վերջինիս հասցեագրված ծրարի մեջ, հայտնաբերվել է թվով 4 հատ դեղնականաչավուն հաբ, որը, քննության տվյալներով, նա ստացել է փոստային բաժանմունքից:
Նշանակված դատանյութագիտական փորձաքննությամբ պարզվել է, որ նշված հաբերը հանդիսանում են 2.18 գրամ ընդհանուր քաշով ՄԴՄ տեսակի թմրամիջոց:
Փաստի առթիվ Ոստիկանությունում 2019թ. մարտի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:
1997թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին: Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և միևնույն ժամանակ թույլատրելի ճանաչել վերջինիս նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)