Ոստիկանները բացահայտել են գողության եւ գողության փորձի 17 դեպք. հավից մինչեւ վճարային տերմինալ. Հեղինակը մեկ մարդ է
Նախորե տարվա հոկտեմբերից ոստիկանության Վաղարշապատի բաժնում անձնական ունեցվածքի գողության 10-ից ավելի ահազանգ է հնչել: Միայն նոյեմբերին մուտք էին գործել երեք գոմ ու հափշտակել խոշոր եղջերավոր անասուն եւ 100-ից ավելի ընտանի թռչուն՝ հնդկահավ, հավ, սագ եւ այլն: Ընդ որում, նոյեմբերին գողացել են նաեւ Էջմիածնի մի բնակչի 5 ձիերը՝ պատճառելով 8 մլն դրամի վնաս:
Բացի այդ, մարտի 13-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Էջմիածնի սուպերմարկետներից մեկն ու հափշտակել վճարային տերմինալը, իսկ մարտի 17-ին առեւանգել էին նույն քաղաքի բնակիչների ավտոմեքենան:
Բոլոր դեպքերով ընդհանուր վնասը կազմում է 13 մլն դրամ:
Ոստիկանները պարզել են, որ բոլոր հանցագործությունները կատարել է նույն անձը, որը վերջերս է վերադարձել ՌԴ-ից, որտեղ հանցանք կատարելու համար դատապարտվել էր եւ գտնվել անազատության մեջ: Արմավիրի Հայկաշենի բնակիչ 32-ամյա Արմեն Ս.-ին ոստիկանները հայտնաբերել են մարտի 20-ին եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին:
Նա ոստիկաններին մանրամասն պատմել է հանցագործության մանրամասները եւ ցույց տվել դրանց վայրերը:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան