Պետությունը գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելուց հրաժարվել է տնտեսվարողների հետ առողջ երկխոսության արդյունքում. ֆինանսների փոխնախարար
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Հարկային օրենսգրքի նախագծի նախնական տարբերակով առաջարկվող գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկելու դրույթից հրաժարվելը համարում է տնտեսվարողների հետ բաց քննարկումների արդյունք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
«Լսելով ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին, նաև լրացուցիչ քննարկվելով նրանց կողմից ներկայացված անհանգստությունները՝ մենք որոշել ենք այս փուլում ձեռնպահ մնալ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկման նախաձեռնությունից: Այսինքն` նախագիծն ԱԺ քննարկմանը ներկայացվել է առանց դրա: Կառավարությունը, Ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ են երկխոսության, մենք լսել ենք նրանց անհանգստությունները և որոշել ենք ներկա փուլում ձեռնպահ մնալ»,-ասաց փոխնախարարը:
Նա շեշտեց՝ սա վկայում է ոչ թե ճնշման ազդեցությամբ կառավարության զիջումների, այլ տնտեսվարողների հետ նորմալ, առողջ երկխոսության մասին, որի հնարավորությունը կառավարությունը տվել է բոլոր ոլորտների ներկայացուցիչներին:
Պողոսյանը նկատեց, որ այդ երկխոսություններն ինքնանպատակ չեն, դրանցից ծնվում են որոշումներ: Նա շատ նորմալ գնահատեց այն պրակտիկան, որ նախագիծը որպես քննարկման առարկա բերում է երկխոսություններ և դրանցից ծնվում են համապատասխան որոշումներ:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան