Արարատ Միրզոյանն ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին առաջարկել է տալ ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ և առաջարկել է տալ ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Միրզոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ես և խորհրդարանական գործընկերներս ձգտելու ենք իրականացնել բարեփոխումներ, որոնք բավարար օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմք կստեղծեն 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների փորձառությունը կապիտալիզացնելու համար»,- հայտնել է նա։
Միրզոյանը տեղեկացրել է, որ պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև գործընթացը թափանցիկ, արդյունավետ ու ներառական պահելու, այդ թվում և քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին գործընթացում ընդգրկելու վերբերյալ։ «Նույն նպատակով շուտով կնախաձեռնեմ նաև թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ»,- ասել է ԱԺ խոսնակը։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան