Գրավատների համար սահմանված 100 հազար դրամ պետտուրքը չի փոխվել տասը տարի. Դավիթ Անանյանը հորդորում է գրավատների սեփականատերերին ազնիվ լինել
Հարկային օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարի 1-ից, հետևաբար գազավորված ըմպելիքների և շաքար պարունակող ըմպելիքների համար սահմանված ակցիզային հարկը դեռ չկիրառելու Կառավարության որոշումը չի կարող ազդել 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Անդրադառնալով գրավատների և փոխանակման կետերի սեփականատերերի բողոքներին, Դավիթ Անանյանն ասաց, որ գրավատների սեփականատերերը պետք է ազնիվ լինեն և խոստովանեն, որ գրավատների համար սահմանված 100 հազար դրամի պետտուրքը տասը տարի է ՝չի փոխվել, այնպես որ հարկային բեռը այդքան էլ չի ավելանում։
«129 գրավատուն 2018 թվականի ընթացքում վճարել է 140 մլն դրամ հարկ, իսկ 17 բանկ միասին վերցրած՝ 49 մլրդ դրամ հարկ: Եթե ֆինանսական ծառայությունների մատուցման շղթայում գրավատներ չունենանք, ապա այդ ծառայությունները այլ ծառայություններ կարող են իրականացնել»,- նշեց Անանյանը՝ հավելելով, որ փոխանակման կետերի հետ կապված էլ սահմանված է նրանց գործունեության հետ համադրելի հարկային պարտավորություն։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)