Դավիթ Անանյանը իր գործելաոճով կասկածի տակ է դնում ՊԵԿ-ի աշխատանքի արդարացիությունն ու թափանցիկությունը
Կարինե Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այն որ ՊԵԿ ներկայիս նախագահ Դավիթ Անանյանը հանդիսանում է «PHP Partners» ընկերության հիմնադիրներից ու բաժնետերերից մեկը ոչ մեկի համար գաղտինք չէ: Աուդիտորական ընկերությունում աշխատանքի տարիներին Անանյանը հասցրել է մտերմանալ բազմաթիվ լուրջ բիզնեսմենների հետ՝ պատվերով աուդիտ իրականացնելով նրանց ընկերություններում: Սակայն, նույնիսկ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո Դավիթ Անանյանը չի կարողանում հրաժարվել աուդիտով զբաղվելու գայթաղկությունից, ավելին՝ նա փորձում է պետական ու պաշտոնական լծակները օգտագործել սեփական բիզնեսը ծաղկեցնելու համար:
Այսպիսով՝ այն ըկերությունները, որոնք օգտվում են «PHP Partners» ընկերության աուդիտորական ծառայություններից մի շարք արտոնություններ են ստանում, հայտնվելով հարկային կոմֆորտ զոնայում, դա էլ հանդիսանում է պատճառը, որ ձեռնարկությունները ամեն կերպ ձգտում են այս համատեքստում համագործակցել Անանյանի հետ:
Իսկ հիմա մեդալի հակառակ կողմը, այն ձեռնարկությունները, որոնք չեն համագործակցել «PHP Partners» ընկերության հետ մեխանիկորեն ընկնում են Անանյանի՝ այս պարագայում, արդեն ՊԵԿ-ի «սև ցուցակ» անընդհատ ենթարկվելով տեղի-անտեղի ստուգումների: Սա նախորդ իշխանությունից մնացած արատավոր ձեռագիր է, որն անխոս դատապարտելի է: Դավիթ Անանյանը այսպիսի գործելաոճով ստվերում է ՊԵԿ-ի աշխատանքը, այդ աշխատանքի արդարացիությունն ու թափանցիկությունը կասկածի տակ դնելով:




















«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ին
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
Նավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ Կարապետյան
Ակնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպե...
Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան
Հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա Տոնոյան
«Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերում
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ
Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պե...