«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց Հանրապետության նախագահի կողմից ՍԴ դատավոր առաջադրելու ընթացակարգի վերաբերյալ
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը, կարևորելով ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի՝ ՀՀ նախագահի կողմից ընտրության և ՀՀ Ազգային ժողով առաջադրման գործընթացի իրավաչափությունը և դրա նկատմամբ հանրային վստահությունը, կատարել է մշտադիտարկում, որն իրականացվել է ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորված խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի կողմից հավակնորդների հետ անհատական զրույցների դիտարկման, հարցումների միջոցով անհրաժեշտ տվյալների ստացման, հրապարակային վերաբերելի տեղեկատվության ուսումնասիրություն, սահմանադրական և միջազգային իրավունքում առկա չափորոշիչների վերհանման և վերլուծության եղանակներով։
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հրապարակում է զեկույց, որում անդրադարձ է կատարված ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման ընթացակարգի իրավաչափությանը, արդարության և թափանցիկության սկզբունքների համապատասխանությանը, աշխատանքային խմբի կազմավորման և գործունեության արդյունավետությանը, ինչպես նաև թեկնածուի առաջադրման գործընթացի նկատմամբ քաղաքական ազդեցություններին վերաբերող հարցերին։
Զեկույցի հղումը՝
https://pathoflaw.org/wp-content/uploads/2019/04/Report_CCJ.pdf?fbclid=IwAR2ay4Z4Og24D8kuvx-STkrmjtiqfZjybt1wHiTd53-B0m5H7UFgsiThzeY




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)