Ավտոբուսի մեջ մի մարդ ձեռքը մեկնում էր մարդկանց, սակայն ոչ-ոք չէր բռնում նրա ձեռքը… երբ մի տղա վերջապես բռնեց նրա ձեռքը, պարզվեց, որ իրականում…
Երբեմն մարդիկ շատ դաժան են լինում և թվում է, որ աշխարհում այլևս բարությունը, մարդկային
վերաբերմունքը մոռացված բաներ են: Սակայն այս երիտասարդի նման մարդիկ հիշեցնում են, որ բարի մարդիկ շատ կան աշխարհում:
Այս դեպքը տեղի է ունեցել ավտոբուսում: Ավտոբուսում ուղևորներ շատ կային: Նրանց մեջ մի մարդ կար, որ վախվորած հայացքով շուրջն էր նայում, փորձում էր որսալ ինչ որ մեկի ջերմ հայացքը, սակայն ապարդյուն, վախվխելով ձեռքն առաջ էր պարզում, ինչ որ մեկին բարևելու համար, սակայն անտարբեր դարձնում էին հայացքը: Նա նկատեց երիտասարդին, մոտեցավ նրան և ձեռքն առաջ բերեց բարևելու համար:
Երիտասարդը սիրով սեղմեց նրա ձեռքը, բայց պարզվեց, որ այդ մարդը չէր ցանկանում բաց թողնել նրա ձեռքը: Ամբողջ մարմնով դիպել էր երիտասարդին, կարծես ինչ որ մեկից պաշտպանվում էր:
Երիտասարդը սկզբում մտածեց, որ դա մի գուցե թաքնված տեսախցիկի նկարահանում է, սակայն շուտով հասկացավ, որ այդ մարդը տառապում է ուղեղի կաթվածով և խլությամբ, և հայտնվելով ավտոբուսի մեջ նա պարզապես հենարան էր որոնում իր համար:
Երիտասարդը թույլ տվեց նրան բռնած պահել իր ձեռքը, նրանք միասին նստեցին: Երբ
երիտասարդը իջավ ավտոբուսից, նկատեց, որ նրա աչքերը լցվեցին արցունքով: Ուղևորներով լի
ավտոբուսում նա իրեն զգում էր ինչպես ամայի անապատում




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...