Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը
Ժամանց

Հինգ հայ դերասան, որոնց պատճառով այս ֆիլմերը ձախողվել են. ՖՈՏՈ

Համաձայն եք, չէ՞, որ հայկական ֆիլմերը՝ կլինեն դրանք սերիալներ կամ գեղարվեստական ֆիլմեր, միշտ կախված են դերասաններից և, իհարկե, նրանց լավ խաղից:
Լինում են դեպքեր, երբ ֆիլմը վատն է լինում, բայց դերասանի հաշվին այն նայվում է, այսինքն՝ նայում են դերասանի համար։

Լևս Դավթյան: «Ես եմ» ֆիլմը նվիրված է Հայոց բանակի 20-ամյակին: Բավականին լավ նկարահաված ֆիլմ, հետաքրքիր սյուժեով և դերասաններով: Ստեղծագործական կազմը երևի ֆիլմում ամեն ինչ հաշվարկել էր՝ բացի գլխավոր դերակատար Լևսիրից: Օրինակ՝ ես զարմանում եմ՝ ինչպես կարելի էր նման լուրջ ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը վստահել միջին մակարդակի դերասանի, ով այդպես էլ իր խաղով դեռևս չի տպավորել հանդիսատեսին: Հետաքրքիր է, որ ֆիլմը հիշվել է, բայց Լևսիրի անբնական խաղը՝ ոչ:

 

Արտյոմ Կարապետյան: Ուրեմն՝ Արտյոմ Կարապետյանը երկար ժամանակ հեռուստատեսությամբ չէր երևում, և նա իր մասին հիշեցրեց «Դե տժժա» ֆիլմով, որտեղ գլխավոր դերակատարներից էր: Արտյոմին հիշողները, վստահ եմ, լավ էլ հիշում են «Վերվարածներից», որտեղ նա իր խաղով շատերին ծիծաղեցնում էր: Կարծում եմ՝ «Դե տժժա» ֆիլմում նրան ընդգրկել էին միայն նրա համար, որ գյումրեցուն հայտնի հումորով փայլի, բայց նրան դարձրել էին խեղկատակ, որի արդյունքում տուժեց ֆիլմը:

 

Անի Երանյան: Դերասանուհի Անի Երանյանին հաճախ են մեղադրում սառը և առանց էմոցիայի խաղալու մեջ։ «Խաղ իմ կանոններով» ֆիլմը փաստում է այդ մասին: Իհարկե, ստեղծագործական կազմը փոքրիկ PR քայլի էր գնացել՝ ֆիլմում ընդգրկելով Անիի նախկին սիրելի Մովսես Երեմյանին, բայց այդ փաստն էլ չփրկեց, որպեսզի դերասանուհին լավ խաղա և գրավի հանդիսատեսին:

 

Իվետա Մուկուչյան: Տեսնես ո՞ւմ գաղափարն էր ֆիլմում նկարահանել Իվետա Մուկուչյանին, այն էլ՝ միանգամից գլխավոր դերում: Ոչինչ չունեմ Իվետայի դեմ, հրաշալի երգչուհի է, գեղեցիկ աղջիկ, բայց ոչ դերասանուհի: Ի դեպ՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը Իվետայի համար դեբուտային էր, բայց, փաստորեն, ոչ վերջինը: Այս ֆիլմում շատ խանգարում էր Իվետայի՝ գերմանացուն հատուկ սառնությունը և ակցենտը, որը մինչև վերջ թույլ չէր տալիս հավատալ նրա անկեղծ խաղին:

 

Էթերի Ոսկանյան: Դերասանուհի Էթերի Ոսկանյանին ինչ հիշում եմ, միշտ դրական կերպարում է խաղում, երևի նրա դեմքն է այդպիսին, որ ռեժիսորները նրան բացասական դերում չեն տեսնում: Դերասանուհին «Սիրո գործակից» ֆիլմում էլ դրական կերպարում է՝ թենիսիստուհի: Ամբողջ ֆիլմի ընթացքում զայրացնում էր դերասանուհու այդքան ճիշտ և անթերի լինելու փաստը, բարիությունը:

 

Աղբյուր