Շաբաթվա ո՞ր օրն է Ձեզ համար հաջողակ՝ ըստ Կենդանակերպի նշանի
Աստղերը ուժեղ ազդեցություն են ունենում մեր ճակատագրի վրա և կյանքում շատ բան կախված է Կենդանակերպի նշանից: Ամեն նշան ունի իր բարենպաստ ամիսը և շաբաթվա օրը: Իմացեք ինչպես են աստղերը ազդում Ձեզ վրա շաբաթվա տարբեր օրերին, որ օրն է հաջողություն սպասվում, իսկ երբ է պետք զգուշություն ցուցաբերել:
Խոյ
Խոյերի համար բարենպաստ օրը հինգշաբթին է, որը գտնվում է Յուպիտերի (Լուսնթագ) կառավարման ներքո և վստահություն է հաղորդում Ձեզ: Այդ օրը Դուք կարող եք հատուկ տրամադրվածությամբ մորենալ կարևոր գործերին, ինչպես աշխատանքում, այնպեդ էլ անձնական կյանքում: Հինգշաբթի հեշտ կլինի կարևոր որոշումներ ընդունել այնպիսի գործերի վերաբերյալ, որոնք հանգիստ և հոգևոր հավասարակշռություն չեն տալիս:
Ցուլ
Երկուշաբթին շաբաթվա ամենանպաստավոր օրն է Ցլերի համար: Լուսնի էներգետիկան դրականորեն է ազդում այդ նշանի բոլոր ներկայացուցիչների վրա: Այդ օրը սկսված հարաբերությունները կդառնան ամուր և երջանիկ: Երկուշաբթի Դուք միշ կզգաք կենսական ուժերի վերելք և յուրաքանչյուր գործով զբաղվելու ընդունակություն:
Երկվորյակներ
Կիրակին, որը գտնվում է Արեգակի կառավարման ներքո, ամենալավ օրն է այս նշանի համար: Շաբաթվա վերջին օրը Երկվորյակների մոտ հաճախ սրվում են լիդերական որակները և նրնաք հեշտությամբ ընդհանուր լեզու են գտնում իրենց շրջապատող մարդկանց հետ: Դրական էմոցիաները թև են տալիս և առաջանում է հնարավորություն կյանքը դեպի լավը փոխելու համար:
Խեցգետին
Խեցգետնի համար ամենաբարենպաստ օրը հանդիսանում է երեքշաբթին: Մարդի (Հրատ) հովանավորութունը ուժ, աշխատելու ցանկություն և հաջողություն է նվիրում: Այս օրը ամենահեշտն է կարիերայում վերելք ունենալու համար: Նոր ծանոթությունները կլինեն ճակատագրական:
Առյուծ
Ակտիվ և ուժեղ Առյուծների համար ամենից շատ հարմար է շաբաթը: Այդ օրը գտնվում է Սատուրնի (Երևակ) իշխանության ներքո: Շաբաթվա այս օրը Առյուծներին սովորաբար հեշտ է կոնկրետ որոշել, թե ինչ են իրենք իրականում ուզում: Հեշտ է տարբերել թշնամիներին ընկերներից և որոշել, ինչպես գործել հետագայում, որպեսզի ապագան հաջող դասավորվի
Կույս
Ձեզ համար ամենաբարենպաստ օրը ուրբաթն է: Աշխատանքային շաբաթվա վերջը գտնվում է Վեներայի (Արուսյակ) կառավարման ներքո: Յուրաքանչյուր ձեռնարում կպսակվի հաջողությամբ: Սիրային հարաբերությունները անկասկած հաջող կստացվեն, իսկ մոտ մարդկանց շրջապատում անցկացրած ժամանակը կպարգևի դրական էմոցիաներ:
Կշեռք
Կշեռքի համար ամենահաջող օրը չորեքշաբթին է: Մերկուրիի (Փայլածու) էներգիան կնվիրի հաջողություն և պատիվ հասարակությունում: Այդ օրը Կշեռքին հեշտ է նկատելի լինել և գրավել յուրաքանչյուր մարդու: Կարևոր գործերը հեշտությամբ կլուծվեն այդ օրը: Այդ օրը կշեռքներին հատկապես հեշտ է հասնել նպատակներին:
Կարիճ
Հինգշաբթի կարիճներին ավելի հեշտ կլինի երազանքները դարձնել իրականություն: Յուպիտերը (Լուսնթագ), ում կառավարման ներքո է գտնվում հինգշաբթին, ուժեղ ազդեցություն է ունենում Կարիճների վրա և միայն դրական պահեր է նվիրում: Հինգշաբթի նրանց համար չկան անիրագործելի պրոբլեմներ:
Աղեղնավոր
Ձեր բարենպաստ օրը շաբաթն է: Շաբաթ Աղեղնավորներին հեշտ է դուրս գալ յուրաքանչյուր իրավիճակից և հասնել հաջողության: Սատուրնը (Երևակ)` օրվա հովանավորը տալիս է նրանց հոգեկան հավասարակշռություն: Այդ օրը հեշտությամբ կարելի է օգուտ քաղել ստեղծված իրավիճակից և հարթել միջանձնային հարաբերությունները:




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում ...
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ