Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը
Ժամանց

Կենդանակերպի 3 ամենախելացի նշանները. Կարիճները նրանց թվում են

Կարիճ

Առհասարակ, Կարիճը կենդանակերպի ամենաքիչ քննարկվող նշանն է։ Իրականում Կարիճները շատ հետաքրքրասեր մարդիկ են, որոնց մասին դժվար է ասել ինչ-որ կոնկրետ բան, քանի որ շատ ընդարձակ է նրանց հետաքրքրությունների շրջանակը։ Եթե նրանք սիրահարվում են, ապա գլխովին ընկնում են այդ զգացմունքի հորձանուտի մեջ։

Նրանք հաճախ են ընդունում որոշումներ ու իրենց իմպուլսիվ են պահում և հաճախ այդ պատճառով սխալներ են գործում։ Բայց ուր էլ որ նրանց կյանքը նետի, ինչ էլ որ լինի, նրանք միշտ ի վիճակի են իրավիճակը սթափ գնահատելու ու ամեն ինչ ուղղելու։ Նրանք շատ զգայուն մարդիկ են, դրա համար էլ նրանք շատ անկեղծ ու բաց են հարաբերություններում, նրանց մոտ միշտ ճիշտ է ստացվում սրտային հարցերում։ Եվ չնայած դրան՝ նրանք հենց այն մարդիկ են, ովքեր մնում են կոտրված սրտով, ու հենց նրանց են միշտ ցավ պատճառում։

Կարիճները միշտ ուշադրության կենտրոնում են, ու նրանց բոլորը ճանաչում են, և դա, անկասկած, շնորհիվ իրենց խարիզմայի։ Ընկերները հարգում են նրանց ու ձգտում նրանց նմանվել, օրինակ են վերցնում նրանցից։ Եվ Կարիճը խելամտորեն ու նրբանկատորեն դրանից օգտվում է՝ օգնելով նրանց լուծել իրենց կենսական խնդիրներն ու անհաջողությունները խոսքով և գործով։ Կարիճների ներաշխարհը շատ խորն է, և նա միշտ գիտի, թե ով է ինքը։ Նա երբեք չի մեծամտանում և ունակ է անցնելու իր հպարտության վրայով, եթե իրավիճակը դա է պահանջում։ Մենք կարող ենք շատ հայտնի Կարիճների տեսնել, ովքեր մարմնավորում են այդ գծերը՝ Քեթի Փերրի, Ուիլլ Սմիթ, Բիլ Գեյթս։

Կույս

Կույսերն ի վիճակի են ուրախությամբ լցնելու քո կյանքը, ինչպես ոք ոք։ Սրանք հենց այն վունդերկինդներն են, ում ճանաչում է ողջ դասարանը։ Դա տեղի է ունենում շատ բնական կերպով՝ շնորհիվ գիտելիքների հանդեպ նրանց անհագուրդ տենչի, բայց դա չի նշանակում, որ Կույսն անընդհատ պատրաստ է ընկալել ցանկացած ոլորտից եկած ինֆորմացիա։ Նրանց համար հետաքրքիր է միայն այն, ինչը բարդ է, հետաքրքիր ու զարգացնում է նրանց ուղեղը։ Եվ եթե նրանք ձեռնամուխ են լինում ինչ-որ նյութի ուսումնասիրության, քիչ ժամանակ անց նրանք այդ գիտելիքը կյուրացնեն կատարելապես, բայց դա բոլոր Կույսերի համար չէ ունիվերսալ։ Դիտարկումները ցույց են տալիս, որ կան նաև բացառություններ։ Մաթեմատիկան հեշտությամբ յուրացնող Կույսերն ունակ են հաջողության հասնելու ցանկացած ոլորտում ու լավագույններից մեկը կլինեն։ Բայց եթե մաթեմատիկան դժվար է տրվում, ապա մեծ է հավանականությունն այն բանի, որ ամեն բան այնքան հարթ չի լինի, որքան ցանկանում ես։

Եվ ամեն դեպքում, եթե քո դեպքը հանճար է, չարժե մտածել, որ ոլորտների շրջանակը, որոնցում դու կարող ես նշանակալից բարձունքների հասնել, չի սահմանափակվում դպրոցական առարկաներով։
Կույսերը հիանալի նկարիչներ են դառնում։ Եթե ինչ-որ կոնկրետ Կույս սիրում է կինո, ապա նա ամենահավատարիմ, նվիրված ու տեղեկացված կինոմանը կլինի բոլոր նրանցից, ում դու ճանաչում ես։ Այսինքն՝ ինչ էլ որ նա ընտրի, նա լավագույնը կլինի։ Նույնիսկ, եթե դա հոբբի է, նրանք դրանով չեն զբաղվի հենց այնպես։ Դրանում կարելի է վստահ լինել։

Ամեն ինչ կամ ոչինչ. ահա նրանց կյանքի սկզբունքը, և դա շատ նկատելի է այն բանից, թե ինչպես են նրանք կարգավորում իրենց գործերը, և նույնիսկ այն բանից, թե ինչպես են հանգստանում, կամ ինչպես են դասավորվում նրանց անձնական և ռոմանտիկ հարաբերությունները։ Եթե Կույսն ինչ-որ մեկի նկատմամբ ուժեղ զգացմունքներ ունի, նա այդ մարդու համար կանի բացարձակապես ամեն բան։

Ջրհոս

Կենդանակերպի այս նշանն անհաջողության մատնվելու որևէ հնարավորություն չունի։ Ավելին՝ քո ծանոթ Ջրհոսը հավանաբար ամենաստեղծագործ մարդն է քո ողջ շրջապատից։ Եվ նա երբեք չի հաշտվի այն մտքի հետ, որ պարզապես ստվեր լինի ամբոխի մեջ։ Նա կանի ամեն բան, որ ամենուր իր կարգերը հաստատի։ Եթե նրանք ինչ-որ գործ են սկսում, ապա գործը հասցնում են ավարտին։ Դրանում նրանք իրենց հավասարը չունեն։

Նրանք չեն կարող հաջողության չհասնել։ Ամեն ինչ ինքնաբերաբար կդասավորվի այնպես, որ նրանք բարձունքների կհասնեն առանց առանձնահատուկ ջանքեր գործադրելու։ Նրանք ամենահանելուկային անձնավորություններն են բոլորից ու անհավանական ձգողականություն ունեն։ Նրանք չեն հանձնվում ու իրենց ծուլության ճնշմանը չեն ենթարկվում։ Խնդիրների լուծմանը նրանք ռացիոնալ մոտեցում են ցուցաբերում, դրա համար էլ նրանց ամեն ինչ տրվում է։ Նրանք կարող են գերազանց կառավարիչներ դառնալ, որովհետև ավելի դիմացկուն որևէ մեկի հնարավոր չէ գտնել։

Նրանք կարող են գերազանց քաղաքական գործիչ դառնալ, քանի որ բավականին շատ հեղափոխական ու նորարարական հայացքներ ունեն իրերի ու գլոբալ մասշտաբի հարցերի լուծման վերաբերյալ։