Ահա թե ինչ կկատարվի Ձեր մարմնի հետ, եթե ամբողջովին մերկ քնեք
ԱՄՆ յուրաքանչյուր երրորդ բնակիչը մերկ է քնում, պարզել են U.S. National Sleep Foundation-ի հետազոտողները։ Հանրահայտ ամերիկացի մարզիչ Չարլզ Փոլուքինի կարծիքով՝ այդ սովորությունը առողջության համար օգտակար է։ Օրինակ, մերկ քնելն օգնում է նվազեցնել սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը։
Կորտիզոլի ազդեցության տակ մեր օրգանիզմը ճարպ է կուտակում, ընդ որում՝ որովայնախոռոչային տեսակի, որը պատում է ներքին օրգանները՝ նպաստելով սրտի հիվանդությունների եւ շաքարախտի զարգացմանը։ Որքան քնում արտադրվող կորտիզոլի քանակը քիչ է, այնքան շատ է այն արտադրվում հաջորդ օրը, երբ այդ հորմոնն առավել արդյունավետ է օգտագործվում, օրինակ, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։
Փորձագետի կարծիքով այդ նույն հումքից, որից արտադրվում է կորտիզոլը, արտադրվում է նաեւ տեստոստերոնը։ Բացի այդ, եթե հագուստով քնելիս մարդ շատ է շոգում քնի մեջ, դա դանդաղեցնում է աճի հորմոնի արտադրությունը, ինչը խանգարում է օրգանիզմին այրել ճարպը։ Դրա հետ համաձայն է նաեւ Նոթինգեմի համալսարանի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր, «շագանակագույն ճարպի» (այրում է էներգիան) ոլորտի մասնագետ դոկտոր Մայքլ Սայմոնսը։
Նա նշում է, որ «շագանակագույն ճարպը» 300 անգամ ավելի շատ ջերմություն է արտադրում, քան մարմնի ցանկացած այլ օրգան։ Նշանակում է, որ եթե այն հնարավոր է ակտիվացնել երկար ժամկետով, ապա սպիտակ ճարպի տեսքով էներգիայի աղբյուրը մարդուն անհրաժեշտ չէ։ Ահա թե ինչու մերկ քնելը այդքան օգտակար է։ Մերկ քնող մարդկանց մոտ նկատվում է շագանակագույն ճարպի ավելի մեծ քանակ։




















Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...
Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում ...