«Նա ինձ համար պահապան հրեշտակ եղավ, երբ ես դրա կարիքը շատ ունեի»․ տեսեք, թե ում հետ է լուսանկարվել Սիրուշոն. ՖՈՏՈ
Սիրված երգչուհի Սիրուոշոն, ով այս օրերին Կանադայում է, այնտեղից լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
«Կանադահայ բարերար Արփի Մերաս… Ինձ հանդիպած ամենադրական և ուժեղ մարդկանցից, ով միշտ պատրաստ է օգնության հասնել մարդկանց, ինչպես 1988 թվականի երկրաշարժից տուժած մի խումբ երեխաներին տեղափոխեց Կանադա, որտեղ նրանք ստացան բժշկական օգնություն և ուսում։
Տորոնտոյում 1974 թվականին հիմնեց ամենահեղինակավոր կրթօջախներից մեկը, որտեղ սովորել են տարբեր ազգությունների հազարավոր երեխաներ, որոնց մինչ օրս էլ պարտադիր դասավանդվում է նաև հայկական պատմություն, երաժշտություն և պար։ Նրա շնորհիվ են նաև Կանադայում ապրող հայերի սերունդները տարիներ շարունակ պահպանել հայկական մշակույթը, լեզուն և ոգին։
Նա իմ կյանքում նույնպես մեծ դեր ունի. նա ինձ համար պահապան հրեշտակ եղավ, երբ ես դրա կարիքը շատ ունեի։ Համոզված եմ, որ կյանքս այլ կերպ կընթանար, եթե կողքիս չլիներ նման բարի, ազնիվ և ուժեղ հայ ՄԱՐԴ!
Հավերժ շնորհակալ եմ…





















Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարությ...
«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBank
Մարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ
Չի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուց...
Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվե...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Անկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. Էրդողան
Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել...