Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան
Ժամանց

Հոգնելով անդադար լսելուց նույն արտահայտությունը, թե՝ «Ի՞նչ ես անում ամբողջ օրը», տնային տնտեսուհին գրեց սա՝ պայթեցնելով ողջ համացանցը

Հոգնելով անդադար լսելուց նույն արտահայտությունը, թե՝ «Ի՞նչ ես անում ամբողջ օրը», տատուի մասնագետ Ռիշել Կասլբերրին որոշեց տնային տնտեսուհիների անունից գրել սա և հրապարակել Ֆեյսբուքում:

Այն իր հավանումների քանակով ուղղակի պայթեցրեց համացանցը: Սա պետք է կարդա յուրաքանչյուր ոք, որպեսզի գնահատի կանանց և նրանց զոհաբերությունները՝ հանուն ընտանիքի:

Ամեն ինչ սկսվում է երևակայական մի իրավիճակից, երբ ամուսինը(Ա) հանդիպում է հոգեբանի (Հ):

Հ — Ինչո՞վ եք զբաղվում, պարոն Ռոջերս:

Ա— Բանկում հաշվապահ եմ աշխատում:

Հ— Իսկ ձեր կին՞ը:

Ա— Նա չի աշխատում. նա տնային տնտեսուհի է:

Հ— Ո՞վ է պատրաստում նախաճաշ ձեր ընտանիքի համար:

Ա — Կինս, քանի որ նա չի աշխատում:

Հ — Որքա՞ն է նա քնում:

Ա — Նա վաղ է արթնանում, որովհետև պետք է ամեն ինչ նախապես կազմակերպել. հավաքել, հագցնել երեխաներին, հետևել, որ նրանք ուտեն, լվանան ատամները և ոչինչ չմոռանան վերցնել իրենց հետ: Նա արթնանում է փոքրիկի հետ, փոխում տակդիրը և ընդմիջման ուտելիք պատրաստում բոլորիս համար:

Հ — Ինչպե՞ս են ձեր երեխաները հասնում դպրոց:

Ա — Նրանց մայրն է տանում, քանի որ չի աշխատում:

Հ — Այնուհետև ի՞նչ է անում:

Ա — Սովորաբար նա որոշում է, թե ինչ կարող է անել, քանի դեռ կենտրոն է գնացել փոքրկի հետ: Նա կարող է վճարել հաշիվները կամ խանութ գնալ: Երբեմն նա ինչ-որ բան մոռանում է, ստիպված է լինում նորից դուրս գալ տնից երեխայի հետ: Երբ նա տուն է վերադառնում, կերակրում է փոքրիկին, փոխում է նրա տակդիրը և պատրաստում քնելու, մաքրում է խոհանոցը, լվացք է անում և մաքրում տունը: Դե, նա չի աշխատում:

Հ — Ի՞նչ եք անում սովորաբար, երբ աշխատանքից տուն եք վերադառնում:

Ա — Հանգստանում եմ, իհարկե: Դե ես հոգնում եմ՝ ամբողջ օրը բանկում աշխատելով:

Հ — Իսկ ձեր կինը երեկոյան ի՞նչ է անում:

Ա — Նա ընթրիք է պատրաստում, կերակրում մեզ և երեխաներին, լվանում սպասքը, հետևում, որ շանը տանեն զբոսանքի: Օգնում է երեխաներին՝ կատարելու տնային հանձնարարությունները, իսկ հետո պատրաստում քնելու. տալիս է նրանց տաք կաթ, հետևում, որ հագնեն գիշերանոցները և մաքրեն ատամները: Հետո գիշերվա ընթացքում նա արթնանում է, որ կերակրի փոքրիկին, իսկ եթե հարկավոր է, նաև փոխի տակդիրը: Դե նա ստիպված չի լինելու արթնանալ՝ առավոտյան աշխատանքի գնալու համար:

-Սա կանանց մեծ մասի առօրյան է ամբողջ աշխարհում, որը սկսվում է վաղ առավոտյան և տևում մինչև գիշեր… Եվ սա նշանակում է, որ «չի՞ աշխատում»:

Տնային տնտեսուհիները դիպլոմ չունեն, սակայն կարևորագույն դեր ունեն ընտանիքի կյանքում:

Գնահատեք ձեր կանանց, մայրերին, տատիկներին, քույրերին և դուստրերին…Քանի որ նրանց զոհողությունը անգնահատելի է.

Ինչ-որ մեկը նրան հարցրեց. «Դու աշխատո՞ւմ ես, թե տնային տնտեսուհի ես»:

Նա պատասխանեց. «Ես աշխատում եմ 24 ժամ, ես մայր եմ, կին, դուստր, զարթուցիչ, խոհարար, սպասուհի, դայակ, խորհրդատու, պահապան, ամեն աշխատանք կատարող և ես հանգիստ չունեմ կամ արձակուրդ, ես աշխատում եմ գիշեր-ցերեկ և աշխատավարձ չեմ ստանում…

Եվ դեռ լսում եմ այդ արտահայտությունը, թե «Ի՞նչ ես անում ամբողջ օրը»:

Նվիրվում է բոլոր կանանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հանուն իրենց ընտանիքի բարեկեցության : Կինը նման է աղի: Ոչ ոք չի հիշում նրա ներկայությունը, բայց դրա բացակայությունը զրկում է համի զգացողությունից »: