20-ամյա աղջիկը մահացավ քաղցկեղից. ահա, թե ինչպիսին էր հանգուցյալի վերջին ցանկությունը
Ձեզ ենք ներկայացնում երիտասարդ Ռասին Պրեգունտայի պատմությունը, ում առաջ բոլոր ճանապարհները բաց էին:
20-ամյա ֆիլիպինցի ուսանողուհին արդեն հասցրել էր իրեն որպես մոդել փորձել:
Նրա վառ արտաքինը գերում էր տղաներին, իսկ սուր միտքը լուսավոր ապագա էր խոստանում:
Ցավոք, աղջկա երազանքերն անկատար մնացին:
Ռասինի մայրը սարսափց գունատվեց, երբ բժիշկները նրա դստերը օստեոսարկոմա ախտորոշեցին:
Բոլորը հույս ունեին, որ աղջկա երիտասարդ օրգանիզմը կկարողանա հաղթահարել հիվանդությունը, բայց ոչ:
Իմանալով, որ իրեն 5 օրից ոչ ավել է մնացել ապրելու, գեղեցկուհին որոշեց անձամբ ծրագրել իր թաղումը:
«Քանի որ ինձ վիճակված է մահանալ, ես գեղեցիկ կմահանամ»,- ասաց Ռասինը քրոջը: Հարազատներն աղջկան օգնեցին իրականացնել իր վերջին ցանկությունը:
Ֆիլիպինուհին ամեն ինչ մանրամասնորեն մտածեց:
Նա ինքն իր համար դագաղ ընտրեց, որոշեց՝ ինչպիսին կլինի դիմահարդարումը և ինչ կլինի իր հագին:
Ուսանողուհին նույնիսկ մազերի ծաղկեպսակը չմոռացավ:
Վերջում Ռասինը մորը և քրոջը խնդրեց իրեն հոր կողքին թաղել:
Իմանալով, որ իր վերջին ցանկությունը կիրականանա, աղջիկն այս աշխարհից ժպտադեմ հեռացավ:




















Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ ա...
Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում ...