Դա ավելորդ ծախս է, մենք անվտանգության խնդիր չունենք, Արարատ Միրզոյանը՝ նույնպես. պատգամավոր
Օրեր առաջ կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց Ազգային ժողովի անվտանգության համար տրամադրել 85 միլիոն դրամ, որով կգնվեն 4 ռենտգեն սարքավորումներ։ Սարքերից 3-ը կտեղադրվեն Արարատ Միրզոյանի աշխատասենյակի առջև։ Իմքայլական պատգամավորները պնդում են, որ դրա անհրաժեշտությունը կա, իսկ Աժ ընդդիմադիր խմբակցությունների կարծիքով, այդ գումարը կարելի էր ավելի ռացիոնալ օգտագործել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ չի տեսնում նման սարքավորումների անհրաժեշտությունը. «Դա ավելորդ ծախս է: Մենք անվտանգության խնդիր չունենք, Արարատ Միրզոյանը՝ նույնպես։ Իսկ եթե կա խնդիր, ուրեմն բոլորիս է վերաբերվում. պետք է սարքերը տեղադրվեն գլխավոր մուտքի մոտ»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով այն հարցին, որ առանց անվտանգության աշխատակիցների և թիկնապահների շրջող պատգամավորների անվտանգության համար սպառնալիք կարող է լինել դրսում, քան շենքի ներսում, պատգամավորն ասաց. «Անվտանգության խնդիր մենք այստեղ չունենք, այդ խնդիրը դրսում ավելի լուրջ կարող է լինել։ Կարծում եմ՝ Արարատ Միրզոյանն էլ չունի անվտանգության խնդիր։ Իհարկե, տարբերություն կա՝ նա իր կարգավիճակով պայմանավորված՝ պարտադիր ենթակա է անվտանգության ապահովման, բայց խելամտության սահմաններում: ԱԺ-ի շենքի ներսում, ըստ իս, արդեն անվտանգ է, ուրիշ բան, որ կան տվյալներ որ մեզ հասանելի չէ: Ես անվտանգության խնդիր չեմ տեսել, նախադեպ և դեպք»։ Պատգամավորը հավելեց, որ չի եղել այնպիսի դեպք, որի համար անհրաժեշտ լիներ ավելացնել անվտանգության միջոցները։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)