Ահա թե ով է Սոնա Շահգելդյանի ամուսինը
Երբ ամիսներ առաջ հանրությունը լսեց Սոնա Շահգելդյանի ամուսնության մասին, բոլորը իսկապես շատ զարմացած էին, քանի որ մինչ այդ, ինչպես սովորաբար լինում է, համացանցում նրա և իր ընտրյալի համատեղ որևէ լուսանկար չէր տարածվել, իսկ խոսակցությունները այն մասին, որ երգչուհին ընտրյալ ունի, շատ կցկտուր էին: Սակայն փաստը մնում է այն, որ երգչուհին փետրվարի 14-ին իսկապես ամուսնացել է` օրինականացնելով իր հարաբերությունները իր ընտրյալի հետ:

Մինչև այսօր երկրպագուները չեն կարողացել վայելել որևէ համատեղ լուսանկար: Ինչպես հարցազրույցների ժամանակ ասել է Սոնան` ամուսնությունը գաղտնի պահելու խնդիր չի եղել։ «Շատ մարդիկ ամուսնանում են և չեն տարածում դա, ամեն մեկն ունի իր կյանքը։ Ամեն բան չէ, որ պետք է բոլորն իմանան։ Կարծում եմ՝ դա իմ անձնականն է։ Իմ երկրորդ կեսը շատ համեստ է և չի ցանկանում շատ բան հրապարակել մեր անձնականի մասին»:
Քանի որ երգչուհին ամուսնացել է միայն ԶԱԳՍ-ով, նա իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ ցանկություն ունի նաև եկեղեցով պսակադրվելու: Հավանաբար, հենց այդ նպատակով օրերս նա մկտրտվեց և ֆեյսբուքյան իր էջում գեղեցիկ վարդերի լուսանկարներ հրապարակեց` մակագրելով` «Ամենաթանկ նվերը ինձ համար ամուսնուս կողմից»:





















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...