«Նա ինձ համար պահապան հրեշտակ եղավ, երբ ես դրա կարիքը շատ ունեի»․ տեսեք, թե ում հետ է լուսանկարվել Սիրուշոն. ՖՈՏՈ
Սիրված երգչուհի Սիրուոշոն, ով այս օրերին Կանադայում է, այնտեղից լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
«Կանադահայ բարերար Արփի Մերաս… Ինձ հանդիպած ամենադրական և ուժեղ մարդկանցից, ով միշտ պատրաստ է օգնության հասնել մարդկանց, ինչպես 1988 թվականի երկրաշարժից տուժած մի խումբ երեխաներին տեղափոխեց Կանադա, որտեղ նրանք ստացան բժշկական օգնություն և ուսում։
Տորոնտոյում 1974 թվականին հիմնեց ամենահեղինակավոր կրթօջախներից մեկը, որտեղ սովորել են տարբեր ազգությունների հազարավոր երեխաներ, որոնց մինչ օրս էլ պարտադիր դասավանդվում է նաև հայկական պատմություն, երաժշտություն և պար։ Նրա շնորհիվ են նաև Կանադայում ապրող հայերի սերունդները տարիներ շարունակ պահպանել հայկական մշակույթը, լեզուն և ոգին։
Նա իմ կյանքում նույնպես մեծ դեր ունի. նա ինձ համար պահապան հրեշտակ եղավ, երբ ես դրա կարիքը շատ ունեի։ Համոզված եմ, որ կյանքս այլ կերպ կընթանար, եթե կողքիս չլիներ նման բարի, ազնիվ և ուժեղ հայ ՄԱՐԴ!
Հավերժ շնորհակալ եմ…





















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան