Ինսուլտի առաջին նշանները կանանց մոտ. ոչ մի դեպքում ՄԻ՛ ԱՆՏԵՍԵՔ այս ազդանշանները
Կաթվածի նշանները ժամանակին ճանաչել կարողանալը կօգնի ոչ միայն պահպանել կյանքը, այլև խուսափել հաշմանդամությունից:
Եթե բուժօգնություն տրամադրվի առաջին նշանների հայտնվելուց հետո 3, առավելագույնը 5 ժամվա ընթացքում, բացասական հետևանքները նվազագույն կլինեն: 7 ամենագլխավոր նշանները, որոնցով հնարավոր է իմանալ մոտալուտ կաթվածի մասին:
Ինսուլտի առաջին նշանները
1. Արյան բարձր ճնշում: Եթե հակված չես հիպերտոնիայի, դա անհանգստանալու պատճառ է:
2. Ոչ ճկուն պարանոց: Քեզ ստուգելու համար փորձիր կզակով դիպչել կրծքավանդակիդ: Եթե պարանոցդ փայտանում է և անշարժ է, իսկ գլխացավդ շատ ուժեղ է, շտապօգնություն կանչիր:
3. Մարմնի աջ կամ ձախ մասի թմրություն: Կարող է վերաբերել ինչպես ձեռքերին, այնպես էլ՝ ոտքերին: Զգայնության կորուստը, ծակոցը, մարմնի ջերմաստիճանի նվազումը ստույգ նշաններ են:
4. Ուժեղ գլխացավ: Առանց պատճառի ցավը գլխի ճակատային, թիկունքային կամ քունքային մասում կարող է վկայել կաթվածի մասին:
5. Տեսողության և լսողության խանգարումներ: Աչքերի առաջ աղոտ պատկեր, լսողության խլացում, առարկաների վրա կենտրոնանալու անընդունակություն՝ եթե այս ախտանիշերը հանկարածակի են առաջացել, դիմիր բժշկի:
6. Խոսքի խանգարում: Կարող ես չկապակցված խոսել և ինքդ էլ դա չնկատել: Քեզ ստուգելու համար փորձիր հաղորդագրություն գել: Կաթվածի դեպքում տեքստն անիմաստ կլինի:
7. Կոորդինացիայի խանգարում: Անկայուն քայլվածքը և մանր առարկաների տիրապետել չկարողանալը մտահոգության լուրջ պատճառ է:
Եթե դեռ կասկածներ են մնացել, իսկ նշանները շատ թույլ են, արագ թեստ արա:
Ժպտա: Կաթվածի դեպքում դեմքի կեսն անշարժ է մնում:
Ձեռքերդ վեր բարձրացրու: Մկանների թուլությունը թույլ չի տա դա անել:
Լեզուդ հանիր: Կաթվածի դեպքում այն ասիմետրիկ կամ կախված կլինի:
Կաթվածի այս նշանները հայտնաբերելու դեպքում արագ շտապօգնություն կանչիր:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան