Ինսուլտի առաջին նշանները կանանց մոտ. ոչ մի դեպքում ՄԻ՛ ԱՆՏԵՍԵՔ այս ազդանշանները
Կաթվածի նշանները ժամանակին ճանաչել կարողանալը կօգնի ոչ միայն պահպանել կյանքը, այլև խուսափել հաշմանդամությունից:
Եթե բուժօգնություն տրամադրվի առաջին նշանների հայտնվելուց հետո 3, առավելագույնը 5 ժամվա ընթացքում, բացասական հետևանքները նվազագույն կլինեն: 7 ամենագլխավոր նշանները, որոնցով հնարավոր է իմանալ մոտալուտ կաթվածի մասին:
Ինսուլտի առաջին նշանները
Արյան բարձր ճնշում: Եթե հակված չես հիպերտոնիայի, դա անհանգստանալու պատճառ է:
Ոչ ճկուն պարանոց: Քեզ ստուգելու համար փորձիր կզակով դիպչել կրծքավանդակիդ: Եթե պարանոցդ փայտանում է և անշարժ է, իսկ գլխացավդ շատ ուժեղ է, շտապօգնություն կանչիր:
Մարմնի աջ կամ ձախ մասի թմրություն: Կարող է վերաբերել ինչպես ձեռքերին, այնպես էլ՝ ոտքերին: Զգայնության կորուստը, ծակոցը, մարմնի ջերմաստիճանի նվազումը ստույգ նշաններ են:
Ուժեղ գլխացավ: Առանց պատճառի ցավը գլխի ճակատային, թիկունքային կամ քունքային մասում կարող է վկայել կաթվածի մասին:
Տեսողության և լսողության խանգարումներ: Աչքերի առաջ աղոտ պատկեր, լսողության խլացում, առարկաների վրա կենտրոնանալու անընդունակություն՝ եթե այս ախտանիշերը հանկարածակի են առաջացել, դիմիր բժշկի:
Խոսքի խանգարում: Կարող ես չկապակցված խոսել և ինքդ էլ դա չնկատել: Քեզ ստուգելու համար փորձիր հաղորդագրություն գել: Կաթվածի դեպքում տեքստն անիմաստ կլինի:
Կոորդինացիայի խանգարում: Անկայուն քայլվածքը և մանր առարկաների տիրապետել չկարողանալը մտահոգության լուրջ պատճառ է:
Եթե դեռ կասկածներ են մնացել, իսկ նշանները շատ թույլ են, արագ թեստ արա:
Ժպտա: Կաթվածի դեպքում դեմքի կեսն անշարժ է մնում:
Ձեռքերդ վեր բարձրացրու: Մկանների թուլությունը թույլ չի տա դա անել:
Լեզուդ հանիր: Կաթվածի դեպքում այն ասիմետրիկ կամ կախված կլինի:
Կաթվածի այս նշանները հայտնաբերելու դեպքում արագ շտապօգնություն կանչիր:




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում ...
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ