Երեխայի հիստերիայի նոպան կարելի է դադարեցնել վայրկյանների ընթացքում՝ ընդամենը մեկ հարց տալով. ահա, թե որ հարցն է դա…
Ձեր երեխան հիստերիայի տեսարաններ է սարքում, և դուք ամենայն հավանականությամբ արդեն հոգնել եք այդ ամենից, ապա հետևեք մեր պատմության հերոսուհու օրինակին
Երբ աղջնակը սկսեց հաճախել մանկապարտեզ, նրա համար դժվար էր հարմարվել նոր միջավայրին, և նա սկսեց տանը հիստերիայի տեսարաններ սարքել ամեն մանրուքից:
Մայրը որոշեց դիմել հոգեբանի, ով էլ նրան տվեց շատ կարևոր մի խորհուրդ: Երեխան պետք է հասկանա, որ դուք հարգում եք նրա զգացմունքները. դրա համար հերթական նոպայի ժամանակ ուղիղ նայեք նրա աչքերի մեջ և հարցրեք. <<Դա մեծ, միջին թե՞ փոքր խնդիր է>>:
Երեխան կսկսի մտածել, թե ինչ է իր հետ կատարվում և, զարմանալի է, բայց արագ կհանգստանա: Հաճախ երեխաներն իրենք են նման իրավիճակում լուծում առաջարկում:
Փոքր խնդիրները լուծվում են հեշտ և արագ: Միջին խնդիրները այդքան արագ չեն լուծվում, երեխան սկսում է հասկանալ, որ կան բաներ, որ ժամանակ են պահանջում:
Խնդիրը մե՞ծ է: Ավելի շատ ժամանակ տրամադրեք լուծմանը և շատ լուրջ վերաբերվեք խնդիրն, անգամ եթե այն ձեզ համար չնչին է:
Հետո շնորհավորեք երեխային, որ նա կարողացավ լուծում գտնել խնդրի համար:
Սա կարելի է անել նաև մինչև նոպայի սկսվելը, երբ հասկանում եք, որ ուր որ է երեխան հիստերիայի մեջ կընկնի: Երեխային խնդրեք լուծում առաջարկել, իսկ հարցը լուծվելուց հետո ասեք նրան. <<Ես ուրախ եմ, որ դու ինքդ կարողացար լուծել խնդիրը>>: Փորձեք և հայտնեք մեզ արդյունքի մասին))
Շարունակությունը` ԱՅՍՏԵՂ:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան