«Իրավական ուղի» ՀԿ-ն չի մասնակցի անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումներին
Ազգային ժողովի նախագահի կողմից մայիսի 13-ին հայտարարվել էր, որ այսօր՝ մայիսի 24-ին հրավիրվում են խորհրդարանական լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։ Հայտարարվում էր, որ «լավագույն լուծման համար պարտադիր նախապայման են առավելագույնս ներառական լայն քննարկումները»։
Մինչդեռ, նախքան այդ լայն քննարկումները՝ իշխող քաղաքական ուժն արդեն փաստացի կայացրել է իր որոշումը և կոպտորեն ոտնահարելով իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական պահանջը՝ նախաձեռնել Հայաստանում դատական իշխանության կազմալուծման գործընթաց։
Այս պայմաններում «Իրավական ուղի» ՀԿ-ն համարում է, որ հրավիրված լսումները նախապես կայացված որոշումներին թափանցիկության ու ներառականության շղարշ հաղորդելու դրսևորում են։
Վերը նշվածի հիման վրա՝ մենք չենք մասնակցելու խորհրդարանական լսումներին, իսկ մեր մասնագիտական ներուժն օգտագործելու ենք այլ ձևաչափերում։ Դրանց մասին հանրությանը կտեղեկացնենք լրացուցիչ։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան