Ձեզ հետ եղե՞լ է, որ մի ամբողջ օր չուզենաք ջուր խմել. ահա, թե ինչ կարող է դա նշանակել…
Ձեզ հետ պատահե՞լ է, որ ամբողջ օրվա ընթացքում ջուր խմելու ցանկություն չունենաք… ինձ հետ պատահել է, և սա ինձ շատ հետաքրքրեց:
Բոլոր բժիշկները միաբերան պնդում են, որ ջուր պետք է խմել նույնիսկ այն դեպքում, երբ ծարավ չես: Ընդ որում շատ կարևոր է, որ այն, ինչ խմում եք, լինի մաքուր ջուր, ոչ թեյ, ոչ հյութ, ոչ այլ հեղուկներ:
Ըստ բժիշկների՝ մարդկանց ջուր խմելու ցանկության բացակայությունը խոսում է օրգանիզմում որոշակի խախտումների ի հայտ գալու մասին: Այսինքն օրգանիզմը ունի ջրի պահանջ, սակայն որոշ խախտումների հետևանքով չի զգում, որ կա այդ պահանջը:
Այդ խնդիրները մասնավորապես կարող է երիկամների ֆունկցիայի կամ նյարդային բջիջներում փոխանցման և ընկալման իմպուլսների խախտման հետևանք լինել:
Նման խնդիր զգալու դեպքում, լավ կլինի դիմել բժիշկի:
Ինչպես հայտնի է, մարդու օրգանիզմը նորմալ ջերմաստիճանի և խոնավության պայմաններում ծախսում է մինչև 2.5 լիտր ջուր, իսկ շոգ միջավայրում կամ ֆիզիկական ակտիվության ժամանակ օրգանիզմը շատ ավելի արագ է ջրազրկվում: Իսկ օրգանիզմում ջրի պակասը հարմար առիթ է ստեղծում երիկամներում քարերի, ավելորդ քաշի, արյան խտացման, գլխացավերի, կնճիռների առաջացման համար:
Օրական պետք է օգտագործել գոնե 2 լիտրի չափով ջուր՝ վերը նշված խնդիրներից խուսափելու համար: Եվ հիշեք, խոսքը հենց մաքուր ջրի մասին է:




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում ...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան