Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»
Ժամանց

Կենդանակերպի ամենահմայիչ նշանները

Խոյ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք ավելի շուտ ոչ թե գրավչությամբ, այլ բնատուր կախարդանքով են օժտված։ Նրանց վառ լույսը շատ երկրպագուների է գրավում, սակայն Խոյ կանայք հաճախ անմատչելի են մնում։ Նրանց հմայքը թաքնված է անկախության ու ընդհանուր կանոններին ու չափանիշերին չենթարկվելու մեջ։ Ոչ ամեն տղամարդ կարող է դիմանալ կրակոտ Խոյի խառնվածքին։

Աստղաբանները Խոյերին խորհուրդ են տալիս փոքր-ինչ հանգիստ դառնալ։ Դա կօգնի կյանքի կատարյալ ուղեկից գտնել։

Ցուլ

Կին Ցուլերն այնքան էլ պարզ անձնավորություններ չեն, ինչպես թվում է առաջին հայացքից։ Շատերը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանանց համարում են պրագմատիկ ու հողին կպած, սակայն սխալվում են։ Ցուլերը բուռն երևակայություն ունեն և ունակ են գրավելու իրենց ընտրյալի ուշադրությունը։ Նրանք մանրուքների հետևից չեն ընկնում ու փնտրում են իրենց իդեալը։ Իրենց բնույթով շատ ուժեղ լինելով՝ Կին Ցուլերն ունակ են մանիպուլյացնելու իրենց ընտրյալին, ինչն ամեն տղամարդ չի հանդուրժի։ Եթե Ցուլերն իրենց տղամարդու նկատմամբ առավել քնքուշ լինեն, ապա կկարողանան կառուցել ամուր և երջանիկ հարաբերություններ։

Երկվորյակներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանանց գրավչությունն ու կանացիությունը թաքնված է շփվելու նրանց ունակության մեջ։ Այս կանայք ունակ են խոսեցնելու ում ասես, և նրանց համար դժվարություն չէ հակառակ սեռի ներկայացուցչին հետաքրքրել ինքնատիպ զրույցով։ Երկվորյակներն օգտվում են բառերի կախարդանքից՝ իրենց ցանցի մեջ գցելով իրեն դուր եկած տղամարդուն, բայց երբեմն կարող են ձանձրացնել երկար շատախոսությամբ ոչնչի մասին։ Աստղաբանները խորհուրդ են տալիս Երկվորյակներին զրուցակցին հնարավորություն տալ արտահայտվելու ու ուշադիր լսել նրան։ Այսպես այս համաստեղության ներկայացուցիչներն ավելի շատ հնարավորություններ կունենան իրենց հմայքը ցուցադրելու համար։

Խեցգետին

Խեցգետին կանայք անհավանական էմպատիայով են օժտված։ Արտաքին աշխարհից նրանք թաքնվում են իրենց պատյանի մեջ, սակայն ունակ են իրենց հանելուկային վարքագծով գրավելու հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանանց հմայքը թաքնված է զուգընկերոջ էմոցիաները հասկանալու մեջ։ Միևնույն ժամանակ Խեցգետինները բավականին պրագմատիկ են ու իրենց թույլ չեն տա հասարակ սիրախաղ, եթե հասկանում են, որ իրենց ուշադրության օբյեկտը բավականաչափ լավը չէ։

Աստղաբանները Խեցգետիններին խորհուրդ են տալիս սովորել կառավարել իրենց էմոցիաները, որ օտար մարդկանց բոլոր զգացմունքներն իրենց միջով չանցկացնեն։ Դա կօգնի պահպանել ուժն ու կանացիությունը։

Առյուծ

Առյուծ կանայք գրավիչ են իրենց անվախությամբ ու շրջապատին իրենց մատուցելու հմտությամբ։ Նրանք կարող են ուշադրություն գրավել մեկ ժեստով կամ գլխի պտույտով։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանանց գրավչության ուժը թաքնված է կանացի լինելու, անօգնականության պատրանք ստեղծելու ու լիակատար ենթարկելիության ունակության մեջ։ Սակայն այն պահին, երբ հերթական զոհը ցանցի մեջ է հայտնվում, Առյուծ կանայք նույն պահին փոխվում են։ Նրանց պետք է կյանքի ուժեղ ուղեկից, դրա համար էլ հենց առաջին ժամադրության ժամանակ ստուգում են իրենց տղամարդկանց ամրության աստիճանը։ Երբ տղամարդը կարողանա պահել Առյուծ կնոջը, նա կարող է այդ տղամարդուն տալ առաջնության դափնին, բայց միայն ժամանակավորապես։

Կույս

Կույսերն օժտված են գրավչությամբ՝ ի հաշիվ իրենց տրամաբանության ու ինտելեկտի։ Նրանք ունակ են իրենց անձի հանդեպ ուշադրություն գրավելու, ստիպելու մարդկանց լսել իրեն ու հիանալու ամենատարբեր թեմաներով զրույցներ վարելու իր ունակությամբ։ Կույսերն ունակ են տղամարդկանց զգացմունքները տարբերակելու, բայց հենց դա է նրանց խանգարում մտնել ռոմանտիկ հարաբերությունների մեջ։ Չնայած հմայքին՝ նրանք հաճախ մնում են միայնության մեջ, քանի որ ուժեղ սեռի քիչ ներկայացուցիչներ կարող են չդիմանալ ինտենսիվ հարցաքննությանը։ Կույսերը պետք է հիշեն այն մասին, որ իրենք փխրուն աղջիկներ են և ժամանակ առ ժամանակ թույլ տան իրենց պարզապես սիրահետել՝ չկենտրոնանալով հետագա քայլերը պլանավորելու վրա։

Կշեռք

Կշեռքների հմայքը թաքնված է նրանց թեթևության մեջ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք կարողանում են հակառակ սեռի համար գրավիչ լինել, նույնիսկ եթե բոլորովին չեն համապատասխանում փխրուն աղջիկների կերպարին։ Նրանց ներքին ուժը բացվում է հասունանալուն զուգընթաց և ունակ է գրավելու ցանկացած տղամարդու սիրտը։ Այս նշանին պատկանող կանայք ի վիճակի են գրավելու իրենց ընտրյալներին, ովքեր ուրախությամբ ընկնում են հմտորեն հյուսած ցանցի մեջ։ Կշեռքները հմտորեն են օգտվում այն հմայքից, որը տղամարդկանց տառացիորեն ստիպում է հոգ տանել իրենց մասին։

Կարիճ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք տղամարդկանց գրավում են իրենց բնատուր կախարդանքով։ Նրանք նույնիսկ չեն մտածում այն մասին, թե որքան սրտեր են իրենք կոտրել իրենց սառը հայացքով ու օտարոտի վարքագծով, սակայն իսկական որս են սկսում նրանց հետևից, ովքեր իրենց դուր են գալիս։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանանց գրավչությունը սահմաններ չի ճանաչում, դրա համար էլ նրանք պետք է սովորեն կառավարել իրենց կանացի էներգետիկան, հակառակ դեպքում դժգոհ, մերժված տղամարդիկ կարող են բազում խնդիրներ հարուցել։

Աղեղնավոր

Աղեղնավորները տղամարդկանց գրավում են լավատեսությամբ ու ամուր ոգով։ Նրանք չեն սիրում մտնել ոչ մի բան չպարտավորեցնող սիրավեպերի մեջ, այլ ինչ-որ ներքին զգացողությամբ արագ որոշում են, թե ով կլինի իրենց կյանքի կատարյալ ուղեկիցը։ Այդ դեպքում նրանք ունակ են նրան պաշտպանելու աղետից ու դրսևորելու իրենց կանացի ողջ հմայքը։ Չնայած դրան՝ սիրահարված տղամարդիկ պետք է հիշեն այն մասին, որ ակտիվ ու արկածախնդրությունների հակված Աղեղնավոր կինը նախանձելի պարբերականությամբ իր համար պրոբլեմներ է ստեղծում։

Այծեղջյուր

Այծեղջյուրներն ունակ են տղամարդկանց գերելու իրենց աշխատունակությամբ ու ուժերը գրագետ բաշխելու կարողությամբ։ Այս կանանց անհատնում էներգիան ունակ է տապալելու ցանկացած տղամարդու, սակայն հաճախ նրանք ժամանակ չունեն կողքերը նայելու համար։ Այծեղջյուր կանայք հազվադեպ են մտածում այն մասին, թե ինչ տպավորություն են թողնում շրջապատի վրա, դրա համար էլ երկար ժամանակ միայնակ են մնում։ Նրանց համար կարևոր է սովորել ժամանակ հատկացնել նաև անձնական կյանքին, այլապես միայնությունն ու չավարտվող աշխատանքը կարող են հանգեցնել նյարդային պոռթկման։

Ջրհոս

Ջրհոսներն օժտված են ձգող կանացիությամբ, ինչպես նաև ոչ ստանդարտ մտածողությամբ։ Նրանք իրենց զինանոցում հնայելու բազմաթիվ ձևեր ունեն, որոնցից նրանք հաջողությամբ օգտվում են։ Ջրհոսները հազվադեպ են մտածում ֆլիրտի հետևանքների մասին ու հաճախ չեն հասկանում, թե ինչու են իրենցից նեղանում տղամարդիկ։ Չնայած իրենց թվացյալ թեթևությանն ու նույնիսկ միամտությանը՝ Ջրհոս կանայք օժտված են հիասքանչ կանխազգացմամբ ու ունակ են ելք գտնելու ամենաբարդ իրավիճակից։ Սակայն լիարժեք հարաբերությունների համար նրանք պետք է մի փոքր հիմնավորվեն ու իրենց ընտրյալին թույլ տան հոգ տանել իրենց մասին։

Ձկներ

Ձկներն օժտված են բնատուր կանխազգացմամբ ու տղամարդկանց գրավում են իրենց հանելուկայնությամբ։ Այս համաստեղության ներկայացուցիչները զգայուն են ցանկացած էմոցիաների ու տրամադրության անկումների հանդեպ, դրա համար էլ նրանց խաբել գործնականորեն հնարավոր չէ։ Դրանում էլ հենց Ձուկ կանանց գլխավոր խնդիրն է։ Հաճախ նրանք չեն կարող թուլանալ ու անգամ ժամադրության ժամանակ փորձում են այն կասկածի ենթարկել։

Ձկները պետք է սովորեն որոշել, թե որ մարդկանց պետք է վստահեն ու դադարեն նեղանալ մանրուքներից։