Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. Զաքարյան Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ 2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Ժամանց

Թոփ 10 ամենահարուստ հայ հայտնիները. ահա, թե ովքեր են նրանք…

Ոչ ոք, իհարկե, միտում չունի հաշվել ուրիշի եկամուտի չափը, բայց այնուամենայնիվ եկեք տեսնենք, թե ովքեր են ամենաճոխ կյանքով ապրող հայ հայտնիները:

Նազենի Հովհաննիսյանը Հայաստանի ամենալավ վարձատրվող հաղորդավարուհիներից մեկն է, իհարկե, նա միշտ ասում է, որ դրա համար օրնիբուն աշխատում է, և ես չեմ ժխտում դա, սակայն չեմ էլ կարող ժխտել, որ Նազենին կարող է իրեն թույլ տալ ճոխ կյանքով ապրել։

Նա տարվա ընթացքում մի քանի անգամ մեկնում է հանգստի, ունի մեքենա, տրիցիկլ, օգտվում է թանկ բրենդներից և շատ այլ վայելքներից: Ասեք, որ Հայաստանում ապրելու և աշխատելու համար վատ կյանք չէ:)

Մայա Պողոսյանի կյանքն էականորեն փոխվեց, երբ նա հանդիպեց Ավետիս Խախամյանին։ Ամուսինն ապահովում է Մայայի ճոխ ապրելակերպը։ Գլամուրային ամսագրի խմբագիրը պակաս գլամուրային կյանքով չի ապրում։ Մայայի ամիսն ամիս չէ, եթե նա երկրից դուրս չի գնացել։ Նրան հետևելով հասկանում ես, որ գրեթե ամբողջ տարին մեկնում է հանգստի։

Կան հայտնիներ, ովքեր կյանքն ավելի շատ վայելում են արտերկրում։ Արման Հովհաննիսյանը նրանցից մեկն է, որովհետև շատ չի սիրում լինել հասարակական վայրերում, որտեղ իրեն ճանաչում են։

Արմանն ամենաշատ ժամանակը, հավանաբար, անցկացնում է ինքնաթիռների մեջ, քանի որ անընդհատ մեկնում է արտերկիր՝ կորպերատիվ միջոցառումների և համերգների։ Հենց դա էլ լիքն է պահում նրա քսակը, ու Արմանն իրեն և ընտանիքին զերծ չի պահում թանկ հաճույքներից։

Մարտին Մկրտչյանի գործերը վերջին տարիներին բավականին լավացել են և նրան էլ կարելի է դասել ամենաապահով հայ հայտնիների շարքին։ Բացի այն, որ Մարտինը հարուստ խավի կորպորատիվ միջոցառումների ամենասպասված երգիչներից մեկն է, նա նաև բիզնես ունի՝ «Մյուզիք թրեվլը»:

Մարտինն ու կինը՝ Հռիփսիմե Հակոբյանը, իրենց կարող են թույլ տալ թանկարժեք հանգիստ, գնումներ և այլ վայելքներ։

Ալեքսանդր Բաբասյանը առիթը բաց չի թողում հպարտանալու, որ ինքը բավականին ապահովված է և կարող է իրեն ճոխություններ թույլ տալ: Իհարկե, նա ամեն առիթով հավատացնում է, որ իր ճոխ կյանքի համար աները ոչինչ չի անում, թեև նրան ոչ բոլորն են հավատում։

Հետևելով Ալեքսանդրին, կարելի է նկատել, որ ինչ-որ տեղ գնալիս նա ավելի հաճախ «թիթիզանում» է իր գնացած տեղի արժեքով, քան տպավորություններով։

Սարգիս Գրիգորյանը մի առիթով ասել է, որ ժամանակին ընտանիքում ունեցել են ֆինանսական խնդիրներ, ինքը վաղ տարիքից է սկսել աշխատել ու այժմ ցանկանում է ամեն բան անել, որպեսզի իր երեխաները ոչնչի կարիք չունենան։

Սարգսին դա հաջողվել է. դերասանական կարիերային զուգահեռ զբաղվելով բիզնեսով՝ Սարգիսն ապահովում է ընտանիքի բարեկեցիկ, նույնիսկ ճոխ կյանքը։ Նրա փոքրիկններն ու կինը ոչնչի պակաս չունեն։

Մենչը վերջին շրջանում շատ քիչ է երևում հեռուստատեսությամբ, սակայն հեռուստադիտողները հետևում են նրա՝ բավականին եկամտաբեր նախագծերին։ Նրա ընտանիքն ապրում է ճոխ պայմաններում։ Նա կնոջ՝ Քրիստինայի հետ բավականին հաճախ է լինում արտերկրում, վայելում կյանքի թանկ հաճույքները։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ Քրիստինան երեխաների հետ է մեկնում արտերկիր՝ առանց Մենչի։

Գոհար Հարությունյանի կյանքը շատ ավելի բարելավվեց, երբ նա ամուսնացավ։ Գոհարի ամուսինը բիզնեսմեն է և կարողանում է ապահովել կնոջ և երեխաների բարեկեցիկ կյանքը։ Մոդելը պարբերաբար նշում է, որ չի սիրում ճոխություններ, սակայն միայն նրանց տունը բավական է ենթադրելու համար, թե որքան ապահովված են նրանք։

Իրինա Թովմասյանը նախկինում էլ էր ապահովված ընտանիքից, սակայն երկրորդ ամուսինը շատ ավելի բարեկեցիկ դարձրեց նրա կյանքը։ Ամուսինը ոչինչ չի խնայում սիրելի կնոջ և երեխաների հարմարավետ ու ճոխ կյանքն ապահովելու համար։

Իհարկե, ճոխ կյանքով ապրող հայտնիների ցանկում չէր կարող չլինել Սիրուշոն։ Երգչուհին, ինչ խոսք, լավ է վաստակում, սակայն ընտանեկան կարգավիճակն էլ նրան թույլ է տալիս ունենալ այն, ինչ մտքով կանցնի։

Նախագահական ընտանիքի անդամ լինելը Սիրուշոյին հնարավորություն է տալիս նույնիսկ չաշխատել և ապրել ճոխ կյանքով, լինել աշխարհի տարբեր անկյուններում, վայելել կյանքի՝ ոչ բոլորին հասանելի հաճույքները։