Տղամարդը, հոգնելով իշխանություններին սպասելուց, միայնակ 1,5 կմ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհ է բացել. տեսեք արդյունքը
Քենիայի Կագանդա գյուղի 45-ամյա բնակիչ Նիկոլաս Մուչամին իր համագյուղացիների համար 6 օրվա ընթացքում գյուղատնտեսական գործիքների օգնությամբ 1,5 կմ երկարությամբ ճանապարհ է բացել։Բանն այն է, որ գյուղի բնակիչները մոտակա առևտրի կենտրոն հասնելու համար անցնելիս են եղել մասնավոր սեփականության տարածքով, որը հետագայում ցանկապատվել է, և այժմ մարդիկ ստիպված 4 կմ ճանապարհ են կտրում առևտրի կենտրոն հասնելու համար:Գյուղի բնակիչները միջգյուղական ճանապարհի կառուցման խնդրանքով բազմիցս դիմել են տեղի իշխանություններին, որոնք խոստացել են ավելի կարճ ճանապարհ կառուցել, սակայն անընդհատ ձգձգել են այդ գործը: Օրերս Մուչամին, որը գիշերային պահակ է աշխատում, իսկ ցերեկը տարաբնույթ աշխատանքներ է կատարում, որոշել է նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցնել: Օրական 9 ժամ աշխատելով՝ նա 6 օրվա ընթացքում 1,5 կմ երկարությամբ ճանապարհ է բացել՝ օգտագործելով միայն ձեռքի տակ եղած գյուղատնտեսական գործիքները:«Ես տեղի իշխանություններին ահազանգել էի ճանապարհի կառուցման անհրաժեշտության մասին, բայց ամեն ինչ իզուր անցավ, և որոշեցի հանուն գյուղի կանանց և երեխաների ինքս որևէ բան անել»,- ասել է տղամարդը:Տղամարդու խոսքով՝ անցորդները հարցրել են իրեն, թե արդյոք ինքը որևէ մեկի կողմից վճարվում է, սակայն ոչ ոք չի առաջարկել միանալ նախաձեռնությանը:Չնայած աշխատանքի ավարտին դեռ 500 մետր է մնացել, տղամարդը հասցրել է հայտնի դառնալ համացանցում: Սոցկայքերի օգտատերերը Նիկոլասին հերոս են անվանել և գովեստի խոսքեր հնչեցրել նրա հասցեին:




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում ...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան