Ուղղակի կապշեք, երբ իմանաք, թե ով է իրականում «Հումորի լիգա»-ից հայտնի հնդիկ Ռահուլը. պարզվում է նա այսքան ժամանակ…
2015 թվականին ընտանիք կազմած երիտասարդ ամուսիններն ընդմիշտ Հայաստանում են հաստատվել: Ինչպես Ռահուլն է ասում՝ այստեղ իրեն լավ է զգում. ունի աշխատանք, ճանաչում, շրջապատ, Աննայի շնորհիվ էլ՝ մեծ ընտանիք:
Aysor.am-ը հյուրընկալվել է հայ-հնդկական հյուրասեր ընտանիքում, ծանոթացել Ռահուլի և Աննայի սիրո պատմությանն ու հաղթահարած դժվարություններին:
Ռահուլը մասնագիտությամբ բժիշկ է, սովորում, մեկտեղ՝ դասավանդում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ անթերի է տիրապետում հայերենին: Ասում է՝ սովորեց, քանի որ հետաքրքրված էր հայ ժողովրդի ու Հայաստանի պատմությամբ, ու միայն լեզվի իմացությունն իրեն թույլ կտար ծանոթանալու այդ պատմությանը: Աննան էլ հետ չի մնացել ու յուրացրել է ամուսնու մայրենին:
Ռահուլ Աննա
Ամուսինները ծիծաղելով պատմում են՝ թեև Ռահուլը 2008 թվականից ուսում ստանալու նպատակով Հայաստանում էր գտնվում, բայց իրենք ծանոթացել են 2015թ.-ին՝ Հնդկաստանում, երբ սանթուրահարուհի Աննան համերգային ծրագրով այնտեղ էր:
Հնդիկ փեսացուն չի թաքցնում՝ շա՜տ է տանջվել հայուհու սիրտը գրավելու համար:
«Ես ժամերով կանգնել եմ Աննայի հյուրանոցի դիմաց, որ ինքը դուրս գա, ու կարողանամ իրեն մեկ-երկու նախադասություն ասել: Անդրդվելի էր: Նաև երկու աներձագ ունեմ, պատկերացրեք, թե ի՜նչ դժվարության միջով եմ անցել: Ես հայ տղաների հետ լավ ընկերություն եմ արել. դե ձևը տենց ա՝ պիտի աղջկա ընկերներին մոտիկանաս, հետո՝ ախպերներին, բարեկամներին, մինչև հասնես նրան», – ծիծաղելով վերհիշում է Ռահուլն, ով այսօր այնքան է կապվել այդ ընտանիքին, որ կնոջ եղբայրներին իր «թիկունքն» է համարում, ծնողներին՝ իր ծնողները:
Ռահուլ Աննա
«Գիտեմ, որ Հայաստանում փեսաները զոքանչների մասին տարբեր պատմություններ են պատմում: Բայց ես Աննայի մայրիկին մամա եմ ասում, հայրիկին՝ հայրիկ: Մինչև տուն չգամ, չեն քնում, սպասում են, անհանգստանում՝ ինչպես իմ ծնողները: Իրենք էլ ինձ միշտ ասում են, որ իրենց փեսան չեմ, ընտանիքի տղան եմ», – ասում է նա:
Աննան էլ խոստովանում է՝ այնպիսի ընտանիքում է մեծացել, որ մտքով երբեք չի անցել, թե կարող է այլազգի ամուսին ունենալ: Սկզբում, Աննայի հորաքույրը գրկաբաց չի ընդունել հնդիկ փեսային, բայց դե Ռահուլին հաջողվել է շահել հայ բարեկամների սիրտը:
Պատկերն այլ էր Ռահուլի ընտանիքում. հնդիկ ընտանիքը գրկաբաց է ընդունել իրենց մինուճար որդու հայազգի հարսնացուին:
«Ծնողներիս ասել էի, որ այդ աղջկան շատ եմ սիրում ու գիտեմ, որ իր հետ կազմած իմ ընտանիքը երջանիկ կլինի: Ընտանիքս հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուրի որոշմանը, երբեք չի բռնացել», – վստահեցնում է Ռահուլը:
Աննայի և Ռահուլի հարսանիքը տեղի է ունեցել երկու պետություններում՝ հայկական ու հնդկական ավանդույթներով…:




















«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...