Առավոտյան քաղցած վիճակում սու՞րճ եք խմում. ահա, թե ինչ է կատարվում մեր օրգանիզմում
Անհրաժեշտ է իմանալ, որ առավոտյան քաղցած վիճակում խմած մեկ բաժակ սև սուրճը մեծացնում է թթվայնության մակարդակն օրգանիզմում։ Իրականում այն բացասաբար է ազդում որովայնի վրա։ Այդ է պատճառը, որ, երբ որևէ ծանր բան եք ուտում, այդ թթուն կարող է նյութափոխանակության հետ կապված որոշակի խնդիրներ առաջացնել։
Պատճառն այն է, որ կարող են դժվարություններ առաջանալ սպիտակուցների յուրացման հետ։ Երբ սպիտակուցն ամբողջությամբ չի յուրացվում, նյութափոխանակության հետ կապված այնպիսի խնդիրներ են առաջանում, ինչպիսք են որովայնի փքվածությունը, աղիների բորբոքումը, գրգռումը։
Հենց այս պատճառով շատ բժիշկներ զգուշացնում են, որ պետք չէ առավոտյան քաղցած վիճակում սուրճ խմել անմիջապես արթնանալուց հետո։ Սուրճը կբարձրացնի կորտիզոլի մակարդակը, և օրգանիզմին բավական երկար ժամանակ անհրաժեշտ կլինի՝ այն հավասարակշռելու համար։ Անհրաժեշտ է նաև իմանալ, որ քաղցած վիճակում սուրճ խմելու արդյունքում որովայնի թթվայնության մակարդակը բարձրանում է, ինչն առաջացնում է փսխում և որովայնի փքվածություն։
Ինչպես տեսնում եք, քաղցած վիճակում սուրճ խմելն անմիջապես արթնանալուց հետո կարող է բացասաբար ազդել ձեզ վրա։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է նախաճաշել մինչ սուրճ խմելը։ Եթե առավոտյան չեք կարողանում արթնանալ առանց մեկ բաժակ սուրճի և չեք էլ կարողանում նախաճաշել, ապա սուրճի մեջ մի փոքր կաթ ավելացրեք:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...