Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել Կարապետյան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար
Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանԻրանի դեմ ագրեuիան պառակտnւմ է մտցրել ԱՄՆ դաշնակիցների շարքերում. Իրանի ԱԳՆՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ) Իրանը տրամադրված է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ. ԲաղայիԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուցից դուրս բերել արգելափակված նավերը. ԹրամփՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համարՍամվել Կարպետյանի անակնկալ պատասխանը «Ո՞րն է բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցինԵՄ-ին ինտեգրումը մնում է ամենակարևոր նախագիծը Մոլդովայի համար. Մայա Սանդու«Դինամո» մարզահամալիրում մարզիչների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքիՄարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ հնարավորինս իրազեկեցինք այսօր Համալիրի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ. Մենուա ՍողոմոնյանՎերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզԿայա Կալլասը կայցելի ԱդրբեջանԱղքատության հաղթահարման հիմնադրամի շնորհիվ 6 ամսվա ընթացքում ծայրահեղ աղքատ մարդ չի լինի. Նարեկ Կարապետյանը՝ ԳյումրիումԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըՆարեկ Կարապետյանի ելույթը ԱրթիկումՀայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 9 ամիս արդեն խաղաղ ապրում են․ ԱլիևՄենք մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ ԶելենսկիՀարգելի' պարոն Մակրոն,հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Իշխան ՍաղաթելյանԱյս հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում․ Ալիև
Ժամանց

Թաքնված նկարահանում Երևանի մերսման սրահներից

Հայաստանում մերսման սրահները հիմնականում գործում են Երեւանում, հազվադեպ` մարզերում: Երեւանում կան ինչպես առանձին գործող մերսման սրահներ, այնպես էլ գեղեցկության, կոսմետոլոգիական, սպա կենտրոնների, սաունաների ներսում գործող մերսման ծառայություններ: NEWS.am-ը փորձել է պարզել, թե ինչ ծառայություններ են գործում մերսման կենտրոններում, ովքեր են դիմում եւ ինչի համար, ինչքան են վճարում եւ այլն:

NEWS.am-ի մոնիթորինգը մերսման սրահների շրջանում ցույց է տալիս, որ «մասսաժի» ծառայություններից օգտվելու համար դիմում են 20-70 տարեկան կանայք եւ տղամարդիկ, բայց ավելի շատ` 30-50 տարեկան տղամարդիկ: Նրանք հիմնականում նախընտրում են դասական մերսումը, որը հանգստացնող, լիցքաթափող բնույթ ունի, իսկ բուժական մերսում ստանալու համար հարկավոր է դիմել բժշկական կենտրոներ, անցնել համապատասխան հետազոտություններ, ապա միայն` մերսվել:


Մերսումը կարող է տեւել 30-120 րոպե, բայց հիմնականում` մեկ ժամ, իսկ գինը սկսվում է 12 հազար դրամից եւ կարող է արժենալ մինչեւ 35 հազար դրամ: Մասնագետները նշում են, որ ցանկալի է` ամեն մարդ ամիսը գոնե մեկ անգամ դիմի մերսման համար: Իսկ թե ինչ մերսում է պետք տվյալ անձին, դա կախված է նրա ցանկությունից, կառուցվածքից, առողջական վիճակից:

Երեւանյան կենտրոնների մերսում անողները հիմնականում ավարտել են Ֆիզկուլտուրայի ինստիտուտի մերսման բաժինը, երբեմն` Բժշկական համալսարանը կամ ուսումնարանը, «Հայբուսակը», բայց աշխատակիցների պնդմամբ` մասնակցել են համապատասխան դասընթացների, ունեն վկայական եւ պրոֆեսիոնալ են: Այնուհանդերձ, կան մերսման սրահներ, որտեղ մերսողը հայ չէ, այսպես ասած` «դրսից մասնագետ են բերել», օրինակ` ֆիլիպինուհիներ, թունիսցի, թաիլանդուհի եւ այլն: Մերսողները հիմնականում կանայք են, կան նաեւ տղամարդիկ, բայց մեկ բան հստակ է, տղամարդիկ երբեք տղամարդ մերսող չեն ուզում, բայց կան կանայք, ովքեր միայն տղամարդ մերսող են ուզում:

Մերսումը որքան հաճելի եւ հանգստացնող միջոց է, այնքան էլ կարող է վտանգավոր լինել: Մասնագետների պնդմամբ` մինչ մերսման համար դիմելը պետք է լավ մտածել, իմանալ օրգանիզմիդ բոլոր նրբությունները, արդյոք ունես որեւէ հիվանդություն, թե` ոչ, ում ես վստահում մարմինդ եւ այլն: «Ռելաքսային» մերսումը կատարյալ է առողջ մարդու համար, մինչդեռ մի շարք հիվանդությունների դեպքում այն արգելվում է, ինչպես օրինակ` օնկոլոգիական հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ողնաշարային կամ ոսկրային հիվանդությունների, «գրիժաների» եւ այլ դեպքերում: Կենտրոններից մեզ վստահեցրին, որ երբեւէ իրենց հաճախորդների մոտ մերսումից հետո բարդություններ չեն առաջանում կամ ինքնազգացողությունը չի վատանում:

Աշխատակիցների խոսքով` կենտրոններում մերսման համար պիկ են երեկոյան ժամերը, օրինակ` 20.00-ը, ինչպես նաեւ հանգստյան օրերը: Մեկ օրինաչափություն եւս, որը փաստեցին աշխատակիցները. տղամարդ հաճախորդները իգական սեռի ներկայացուցիչ մերսողներին խոսեցնում են, փորձում հեռախոսահամար վերցնել, ինչ-որ հարաբերություններ սկսել:

Տղամարդկանց մերսման գնալը նրանց կանանց համար հավասար է դավաճանության

«Սեբու» մերսման սրահի ադմինիստրատոր Վիկան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ կա ավելի քան 30 մերսման տեսակ, որոնք իրարից բաժանվում են երկու խմբի` փափուկ եւ կոշտ: Փափուկ մերսումը ավելի «հանգստացնող» բնույթ ունի: Նրա խոսքով` հաճախորդների զգալի մասը 30-ն անց կանայք են, որոնց շրջանում ամենամեծ պահանջարկն ունի նիհարեցնող, անտիցելյուլիտային, հանգստացնող, տաք քարերով մերսումները: Այստեղ մերսման մեկ ժամն արժե 20-35 հազար դրամ, իսկ մերսողները ֆիլիպինուհիներ են:

«Մեզ մոտ գները մի փոքր բարձր են, որովհետեւ մասնագետները ֆիլիպինուհիներ են,բայց մշտական հաճախորդների համար մեծ զեղչեր ենք անում»,- ասաց նա: Վիկայի խոսքով` իրենց կենտրոնում մերսում իրականացնողները բժիշկներ չեն, բայց գիտեն բոլոր կանոնները, մասնավորապես` մարմնի որ հատվածին կարելի է ձեռք տալ, որին` ոչ եւ այստեղ մատուցվող մերսումն էլ բուժական նպատակ չունի, թեեւ մինչ մերսումը անպայման հետաքրքրվում են հաճախորդի առողջությամբ: «Եթե առողջ մարդ է, կարող է մերսման բոլոր տեսակներն էլ ընդունել, եթե ոչ, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ»,- նշեց նա:

Մեկ այլ` «Թաչ» մերսման սրահի մենեջեր Նառան, ով նաեւ սպորտային բժիշկ է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ կա դասական «ռելաքսային» մերսումների տեսակները, իսկ հաճախորդները 17-60 տարեկան անձինք են: Նրա խոսքով` մերսումը քիչ հակացուցումներ ունի, այն խորհուրդ չի տրվում անձանց, ովքեր ունեն ուռուցքներ, արյան բարձր ճնշում, ողնաշարային կամ ոսկրային փոփոխություններ, մերսումը անթույլատրելի է ալկոհոլ օգտագործած ժամանակ, ինչպես նաեւ հղիներին, որոնց միայն ձեռքերը եւ ոտքերը կարելի է մերսել: Այստեղ մերսման մեկ ժամն սկսվում է 12 հազար դրամից, մերսումը կարող է տեւել մաքսիմում 2-2,5 ժամ: Նրա խոսքով` ամեն տղամարդ, որ գալիս է մերսման, հետաքրքրվում է` «Իսկ էրոտիկ մերսում չի՞ լինելու», բայց ստանալով բացասական պատասխան` «քոռ ու փոշման հետ են դառնում»:

«Ով դրա համար է գալիս, դրանից հետո էլ չի գալիս, իսկ ով մերսման համար է գալիս, շարունակում է այցելել»,- նշեց բժշկուհին: Նառայի փոխանցմամբ` հաճախ է պատահում,երբ մերսման եկող տղամարդիկ փորձում են խոսեցնել մերսող աղջկան, հեռախոսահամար են խնդրում, բայց լուրջ ոտնձգություններ դեռ չի արձանագրվել: «Հայաստանում էրոտիկ մերսում գրեթե չկա, որովհետեւ մեր մենթալիտետն այլ է, դա մեզ մոտ ընդունված չէ, հայ ազգը դրան պատրաստ չէ: Աշխարհում տարածված են թաիլանդական, չինական էրոտիկ մերսումները, որոնք կոչվում են happy end, այսինքն` ավարտին հաճախորդը նաեւ օրգազմ է ապրում, բայց դա արվում է շատ բարձր որակի: Հիմքում ընկած է բարձր որակի մերսումը»,- նշեց Նառան:

Նրա խոսքով` էրոտիկ մերսման բացակայությունը Հայաստանում բացատրվում է ոչ միայն այն հանգամանքով, որ դա մեզանում ընդունված եւ թույլատրված չէ, չի տեղավորվում հասարակության կարծրատիպերում, այլեւ նրանով, որ մեզանում նման մասնագետներ չկան: Նույնիսկ որոշ կանանց համար ամուսնու` մերսման գնալը դավաճանության հավասար մի բան է: «Հաճախ է լինում, երբ տղամարդը այստեղ է լինում, կինը զանգում է, չեն ասում, որ մերսման են, ինչը շատ ծիծաղալու է: Այդտեղ ոչ մի ինտիմ բան չկա, մերսումը կատարվում է հանգիստ մթնոլորտում, երաժշտության ներքո, յուրաքանչյուր մերսման հիմքում ընկած է արյան շրջանառության լավացումը, մկանների թուլացումը, եթե ձեզ մերսում են, արյունը սկսվում է լավ շրջանառվել, նյարդերը թուլանում են»,- ասաց սպորտային բժիշկը` հավելելով, որ շատ է լինում, որ կարող է թաքուն «մասսաժիստկային» համոզեն, որ մերսեն ինտիմ հատվածը` խոստանալով, որ ոչ մեկը չի իմանա, բայց մերժում են ստանում:

«Օֆուռո» սաունայի ներսում եւս գործում է մերսման ծառայություն: Մենեջեր Հայկը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ իրենց հաճախորդները 20-70 տարեկան կանայք եւ տղամարդիկ են, բայց ամենաշատը` 35-40 տարեկան անձինք: Այստեղ գործում է դասական մերսումը, որի մեկ ժամն սկսվում է 12 հազար դրամից: «Ռուսաստանից եկած տղամարդիկ գալիս են եւ հարակից ծառայություններ են պահանջում, քանի որ իրենց մոտ դա ընդունված է, մենք էլ ասում ենք, որ սա Ռուսաստանը չի, սա Հայաստանն է, մեզ մոտ նման բաներ չկան, էդպես թողնում, գնում են»,- ասաց նա:

Իսկ «Տիբեթ» մերսման սրահի մենեջեր Անահիտը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ կա մեջքի, ոտքերի, ամբողջական թուլացնող, կետային ամբողջական, VIP մերսում, վերջինս ներառում է ամբողջ մարմինը, ինչպես նաեւ դեմքը: Հաճախորդները միջին տարիքի անձինք են, իսկ 40 րոպեանոց մերսումը արժե 8000 դրամ, 50 րոպեն` 11 հազար դրամ, մեկ ժամը` 14 հազար դրամ եւ այլն: Նրա վստահեցմամբ` հաճախորդները երբեք մերսումից բացի «այլ բաներ» չեն պահանջել, եւ իրենց միշտ կոռեկտ են դրսեւորել:

«Յան» մերսման սրահի տնօրենը` Նելլին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ իրենց կենտրոնի հաճախորդները 22-65 տարեկան անձինք են, հիմնականում` տղամարդիկ: Այստեղ մերսման մեկ ժամը սկսվում է 12 հազար դրամից, անում են դասական, կետային կամ սպորտային մերսումներ եւ խորհուրդ չեն տալիս 40-ն անց անձանց թաիլանդական մերսում անել: «Ես «ուրիշ» ծառայությունների միտքը չեմ կարողանում հասկանալ, որովհետեւ օրական կարող է լինել 7-8 հաճախորդ, դա բավականին տհաճ է: Լիցքաթափվելու համար այլ վայրեր կան, ներկա պահին մեր սալոնում դա ընդունելի չէ, շատ բան են ուզում, ամեն ինչին տեղ կա ու ձեւ կա չէ՞»,- նշեց նա: Նա պատմեց, թե ինչպես մի անգամ մերսում էր անում, եւ հաճախորդի կինը եկավ ու մեծ կռիվ սարքեց. «Ես մերսում էի, կինը եկավ եւ սկսեց գոռալ, թե ինքն է քո սիրուհին, պարզ է ամեն ինչ ինձ համար եւ այլն, ես էլ ասացի, դուք ձեր մեջ պարզեք, իսկ ես շարունակեմ»,- ասաց Նելլին` շեշտելով, որ հաճախորդի վերաբերմունքը գալիս է նաեւ մերսողի պահվածքից, երբ այսպես ասած «տոն չես տալիս, բոլոր հարցերին պատասխանում ես ստույգ, կոնկրետ ու կոռեկտ, ապա որեւէ խնդիր չի առաջանում:

Աղբյուր՝https://ankaxhay.pro/?p=2510